Կազմակերպության կյանքի ցիկլ
Կազմակերպության կյանքի ցիկլը փուլերի ամբողջություն է, որոնցով անցնում է կազմակերպությունն իր կյանքի ընթացքում։
Կազմակերպության կյանքի ցիկլի ժամանակակից տեսակետի հասկացությունը: [խմբագրել]
Կազմակերպությունները ծնվում են, զարգանում, հաջողությունների հասնում, թուլանում և երբեմն էլ դադարում են գոյություն ունենալուց: Ոչ մի կազմակերպություն չի ապրում առանց փոփոխությունների: Ղեկավարը պետք է իմանա, թե զարգացման որ փուլում է գտնվում կազմակերպությունը, որպեսզի գնահատի, թե որքանով է ընտրված կառավարման ոճը համապատասխանում զարգացման տվյալ փուլին: Կազմակերպության կենսացիկլը կանխատեսելի փոփոխությունների համակարգ է դրությունների որոշակի հերթականությամբ, որոնք կազմակերպությունն անցնում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Կազմակերպության կենսացիկլի փուլերի բաժանման տարբերակներից մեկը հետևյալն է:
- Ձեռնարկման փուլ: Կազմակերպությունը գտնվում է հիմնավորման փուլում, ձևակերպվում է արտադրության կենսացիկլը: Նպատակները դեռ լիովին հստակ չեն, ստեղծագործական գործընթացն ազատ է, հաջորդ փուլին անցնելը կախված է ռեսուրսներից:
- Կոլլեկտիվացման փուլ: Ձևակերպվում է կազմակերպության առաքելությունը: Հացորդակցությունը դեռ ոչ ֆորմալ բնույթ է կրում, ճշգրտվում է կազմակերպության կառուցվածքը: *Կազմակերպության անդամները ցուցադրում են բարձր պարտավորություններ կոլլեկտիվի և կազմակերպության առջև:
- Կառավարման ֆորմալացման փուլ: Այս փուլում շեշտը դրվում է կայունության վրա, մշակվում են կազմակերպության կառավարման ստանդարտ գործընթացները: Ձևավորվում են կառավարման օրգանները, մեծանում է կառավարման բարձրագույն օղակի դերը:
- Կառուցվածքի մշակման փուլ: Կազմակերպությունն ավելացնում է արտադրանքի թողարկումը, լայնացնում է ծառայությունների մատուցման շուկան: Բացահայտվում են զարգացման նոր հնարավորություններ: Մշակվում է կազմակերպական կառուցվածքը: Որոշումների կայացման մեխանիզմը ապակենտրոնացվում է:
- Անկման փուլ: Արտադրանքնի նկատմամբ պահանջարկը փոխվում է, հագենում է շուկան, մրցակցային պայքարը կոշտանում է: Ղեկավարները փնտրում են շուկայում իրենց դիրքը պահելու ճանապարհներ: Աճում է կազմակերպության ներսում կոնֆլիկտների թիվը, ղեկավարությունը հաճախ ստանձնում են նոր անձինք, ովքեն ներմուծում են որոշումների կայացման կենտրոնացված մեխանիզմ:
Կազմակերպության կենսացիկլի այս ներկայացումը մոտեցումներից մեկն է: Գրականության մեջ դիտարկվում են նաև կազմակերպության կենսացիկլի փուլերի ձևակերպման այլ տարբերակներ, օրինակ.
- Մանկություն։Սա վտանգավոր շրջան է, քանի որ անհաջողությունների ամենամեծ քանակությունը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման առաջին տարիներին: Համաշխարհային պրակտիկայից հայտնի է, որ ոչ մեծ կազմակերպությունների մեծ մասը ստեղծման առաջին տարիներին անհաջողության է մատնվում: Ամեն երկրորդ փոքր բիզնեսը կործանվում է առաջին երկու տարիների ընթացքում, 4-5-ը՝ գոյության 5 տարիների ընթացքում:
- Պատանեկություն: Այս անցումային շրջանում կազմակերպության աճը իրականացվում է չհամակարգված, թռիչքներով, կազմակերպությունը ուժ է հավաքում, իրականացվում է պլանավորում, կանխատեսում, ընդլայնվում է աշխատանքի ընդունվողների շրջանակը:
Վաղ հասունություն: Ստորաբաժանումները սկսում են շահույթ ապահովել, ներդրվում է նորմավորումը, սկսում են ի հայտ գալ բյուրոկրատացման միտումներ, պայքար է գնում իշխանության համար:
- Ուժերի ծաղկում: Ընթանում է շահույթի հավասարակշիռ աճ: Կազմակերպությունում կայունություն է տիրում, ներդրվում են նորարարություններ, պարբերաբար կատարելագործվում են բոլոր տարրերը, կառավարման անձնակազմն ունի բարձր որակավորում, աճի տեմպերն աճում են և կազմակերպությունն աստիճանաբար սկսում է գերագնահատել իր հաջողություններն ու հնարավորությունները:
- Լրիվ հասունություն: Եկամուտների մակարդակն ընդունելի է, սակայն աճի տեմպերը դանդաղում են: Նախանշանները ղեկավարության կողմից ուշադրության չեն արժանանում:
- Ծերացում: Այս փուլը կարող է և չգալ, եթե ղեկավարությունը գիտակցի նորացման, վերակառուցման անհրաժեշտությունըԼ Մրցակիցները նվազեցնում են շուկայական նիշան: Ծագում է բյուրոկրատական քաշքշուկ, վերահսկման համակարգն արդյունավետ չէ: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոչ պրոդուկտիվ աշխատանքը կասեցնելը հեշտ չէ: Կազմակերպությունը կամ պետք է վորակառուցման կոշտ համակարգ ներդնի, կամ էլ աստիճանաբար կսկսի քայքայվել: Կրկին սկսվում է պայքարը գոյատևման համար:
Նորացում/ վերակառուցում: Կազմակերպությունները հաճախ ունակ է վերականգնվելու: Դրա համար հարկավոր է նոր ղեկավարների թիմ՝ վերակառուցումը կազմակերպելու համար: Այսպիսով, բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ կազմակերպությունները կենսացիկլի ընթացքում վստահորեն զարգանում են, երբ ունենում են հիմնավործված ռազմավարություն և արդյունավետ կերպով են օգտագործում ռեսուրսները, վերակառուցվում են այն ժամանակ, երբ դադարում են համապատասխանել ընտրված նպատակներին, կործանվում են, երբ ունակ չեն լինում իրագործել իրենց առաջադրանքները: