Կազիմիր III Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազիմիր III Մեծ

Կազիմիր III Մեծ (13101370 թթ․), թագավոր 1333 թ․-ից, վերջինը Պյաստների դինաստիայից: Վարել է պետության իշխանության ամրապնդման ու կենտրոնացման քաղաքականություն: 1346—47 թթ․-ին հրապարակել է Վիսլից—Պետրոկովյան ստատուտները (դատաստանագիրք), որոնք արտացոլում են դասային միապետության ստեղծումը Լեհաստանում: Ընդլայնել է քաղաքային ինքնավարությունը: Հիմնել է «գերմանական իրավունքի» ինքնուրույն բարձրագույն դատարաններ՝ լեհական քաղաքներին արգելելով իրավական հարցերով դիմելու արտասահմանին: Նրա ժամանակ բացվել է Կրակովի համալսարանը (1364 թ․): Կողմնորոշվել է դեպի Հունգարիան և օգտվել պապի աջակցությունից: Դադարեցրել է պայքարը Տևտոնական օրդենի դեմ՝ Արևելյան Պոմորիեն նրան զիջելու գնով և կարողացել Լեհաստանին վերադարձնել Կույավիան (1343 թ․): 1349—52 թթ․-ին Հունգարիայի և Չեխիայի օգնությամբ գրավել է Դալիցյան Ռուսիան, Վոլինի և Պոդոլիայի մի մասը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png