Կազիմիրի դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազիմիրի դատաստանագիրք կամ 1468 թվականի դատաստանագիրք, Լիտվական Մեծ իշխանության օրենքների առաջին ժողովածու, հրատարակվել է Վիլնյուսում։ Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի ստեղծումը։ Բաղկացած է 25 հոդվածից։ Հանցագործների նկատմամբ նախատեսել է մահապատիժ, անդամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք։ Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության համար նախատեսվել են տարբեր պատիժներ։

Կազիմիրի դատաստանագիրքը ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեոդալների սեփականության իրավունքը։

Գրականություն[խմբագրել]

  • Juliusz Bardach, Studia z ustroju i prawa Wielkiego Księstwa Litewskiego XIV-XVII w., Warszawa 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png