Կազիմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազիմիր (լեհ.՝ Kazimierz), լեհ իշխաններ և թագավորներ. Կազիմիր I Վերականգնող (1016 - 1058), իշխան 1034 թվականից։ Պյաստների դինաստիայից։ Վարել է լեհական հողերի միավորման քաղաքականություն։ Կիևյան Ռուսիայի դաշնակցությամբ վերադարձրել է Մազովիան (1047), 1054 թվականին՝ ձեռք բերել Սիլեզիան։ Նպաստել է լեհ եկեղեցական հիերարխիայի ինքնուրույնության (անկախ գերմանականից) ամրապնդմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png