Կաբիրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուվրում պահվող խորաքանդակի հատված Սամոթրակիայից

Կաբիրաներ (հին հունարեն՝ Κάβειροι ), հին հունական դիցաբանության ստորերկրյա աստվածությունները[1]։ Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ։ Պաշտամունքը տարածված է եղել գլխավորապես Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններում։ Առավել հայտնի սրբավայրերը եղել են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամոթրակիա և Լեմնոս կղզիները։ Սամոթրակիայում համարվում էին «մեծ աստվածներ», Լեմնոսում՝ Հեփեստոսի ուղեկիցներ ու օգնականներ։ Ենթադրվում է, որ կաբիրաների պաշտամունքը Հունաստան է թափանցել Արևելքից (Փռյուգիայից կամ Փյունիկիայից

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.602, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.264
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png