Կաբարդինական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XIX/XX դդ․ նկար, պատկերված են երկու կաբարդիններ կաբարդիական ձիու հետ

Կաբարդիական ձի, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղ։ Բուծել են կաբարդինները։ Հարմարված է Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններին։ Ցեղն ստացվել է Կովկասի տեղական և ներմուծված տափաստանային ձիերից, որոնք բարելավվել են արաբ, և այլ ցեղերով։

Արտաքին տեսք[խմբագրել]

Ժամանակակից կաբարդիական ձին ունի միջին մեծություն, զարգացած կրծքավանդակ, ուղիղ մեջք, ամուր ու չոր ոտքեր, դիմացկուն սմբակներ։ Գույնը՝ աշխետ, սևաթույր և մուգ շագանակագույն։ Անդավի միջին բարձրությունը 155 սմ է, կրծքի փաթը՝ 180 սմ, դաստակի փաթը՝ 19, 5 սմ։ Բուծվել է Ստավրոպոլի երկրամասում և Կաբարդինա-Բալկարիայում։ Կաբարդիական ձիու և զտարյուն արագավազի տրամախաչումից ստացված անգլո-կաբարդինյան խառնացեղ ձիերը (ավելի արագավազ են և ունեն ավելի մեծ չափեր) արտահանվում են շատ երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png