ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963
Campeonato de Naciones de la CONCACAF 1963 (իսպ.)
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Սալվադոր Սալվադոր
      Քաղաքներ 2
      Մարզադաշտեր 2
Մրցաշրջանի ժամկետ մարտի 23ապրիլի 7
Մասնակիցներ 9
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Սալվադոր Սալվադոր
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Չորրորդ տեղ Հոնդուրաս Հոնդուրաս
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 22
Խփված գոլեր 76  (3.45 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Սալվադոր Էդուարդո Էռնանդես  (8 գոլ)
← չի անցկացվել        1965

1963 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (NORCECA) անվան տակ ԿՈՆԿԱԿԱՖ կողմից կազմակերպվեց և անցկացվեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին առաջնությունը։ Եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին 1963 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը Սալվադորում (Սան Սալվադոր և Սանտա Անա քաղաքներում)։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ինը հավաքականներ բաժանվեցին երկու խմբի (կազմված հինգ և չորս թիմերից), որոնք մեկ շրջանով մրցությամբ որոշեցին եզրափակիչ փուլի չորս մասնակիցներին (յուրաքանչյուր խմբից երկուական թիմ)։ Այնուհետև եզրափակիչ փուլի մասնակից թիմերը մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Մեքսիկա Մեքսիկա 1-ին ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Սալվադոր Սալվադոր 1-ին կազմակերպիչ երկիր
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1-ին ավտոմատ կերպով
Հոնդուրաս Հոնդուրաս 1-ին ավտոմատ կերպով
Գվատեմալա Գվատեմալա 1-ին ավտոմատ կերպով
Պանամա Պանամա 1-ին ավտոմատ կերպով
Նիկարագուա Նիկարագուա 1-ին ավտոմատ կերպով
Կարիբյան զոնա
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 1-ին ավտոմատ կերպով
Ճամայկա Ճամայկա 1-ին ավտոմատ կերպով

Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Սալվադոր Սանտա Անա
Ազգային մարզադաշտ Սանտանեկո մարզադաշտ
իսպ.՝ Estadio Nacional իսպ.՝ Estadio Santaneca
35 000 նստատեղ 17 500 նստատեղ

Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի առաջին փուլում, որի շրջանակներում մրցությունը տեղի էր ունենում երկու խմբերում, խմբում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ Հոնդուրասը՝ խմբում վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։ Այս խմբում երկրորդ տեղի համար թեժ պայքար ծավալվեց մինչև վերջին տուրը Սալվադորի, Պանամայի և Գվատեմալայի հավաքականների միջև. արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգրին տիրացավ կազմակերպիչ երկրի ազգային թիմը։ Հետնապահների դեր կատարեց Նիկարագուան՝ պարտվելով բոլոր հանդիպումներում։

B խմբում և ընդհանրապես մրցաշարում ֆավորիտներ էին համարվում Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Եթե կոստառիկացիները խմբում զբաղեցրեցին առաջին տեղը, ապա մեքսիկացիներն տհաճ անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին։ Մեքսիկայի հավաքականը անսպասելիորեն 1։2 հաշվով զիջեց Նիդերլանդական Անտիլների թիմին, ինչը, ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ, Դավիթի և Գողիաթի մենամարտի արտացոլումն էր[ն 1]: Այս հաղթանակը թույլ տվեց Նիդերլանդական Անտիլներին պայքարը շարունակել հաջորդ փուլում՝ B խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը և պայքարից դուրս մղելով Մեքսիկային։ Խմբում վերջին տեղը զբաղեցրեց Ճամայկան՝ կրելով երկու ջախջախիչ պարտություն՝ համապատասխանաբար 0։6 հաշվով կոստառիկացիներից և 0։8 հաշվով մեքսիկացիներից, ինչպես նաև՝ 1։2 հաշվով Նիդերլանդական Անտիլների ներկայացուցիչներից։

Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ փուլի չորս մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում Կոստա Ռիկան։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմակայելու է Հոնդուրասի հավաքականը, իսկ Սալվադորն ու Նիդերլանդական Անտիլները որպես չեմպիոնության լուրջ հավակնորդներ չէին դիտարկվում։ Հանդիպումների արդյունքում Կոստա Ռիկան հաստատեց իր ֆավորիտի կարգավիճակը և հաղթեց մրցաշարում՝ գրանցելով բացարձակ ցուցանիշ՝ վեց հաղթանակ վեց խաղում։ Մրցաշարի կազմակերպիչ Սալվադորը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Մրցաշարի հայտնություն Նիդերլանդական Անտիլների հավաքականը եզրափակեց մրցանակային եռյակը։ Եզրափակիչ փուլում երկրպագուների հույսերը չարդարացրեց Հոնդուրասի հավաքականը՝ պարտվելով բոլոր երեք հանդիպումներում էլ։

Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Հոնդուրաս Հոնդուրաս 4 3 1 0 6 3 +3 7
2 Սալվադոր Սալվադոր 4 1 3 0 10 5 +5 5
3 Պանամա Պանամա 4 1 2 1 8 4 +4 4
4 Գվատեմալա Գվատեմալա 4 1 2 1 7 6 +1 4
5 Նիկարագուա Նիկարագուա 4 0 0 4 2 15 -13 0

Հանդիպումների արդյունքները

23 մարտի
Պանամա Պանամա 2 : 2 Գվատեմալա Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Մեքսիկա Ֆեռնանդո Բուերգո
Էվերարդո Վեգա Գոլ 73' (11մ)
Ադոլֆո Դիաս Գաես Գոլ 82'
Խորխե Ռոլդան Գոլ 48'
Էդուարդո դե Լեոն Գոլ 59'[ն 2]
23 մարտի
Սալվադոր Սալվադոր 6 : 1 Նիկարագուա Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոստա Ռիկա Խուան Սոտո Պարիս
Էդուարդո Էռնանդես Գոլ 4'
Մարիո Մոնխե Գոլ 21'63'
Ռոդոլֆո Ռուիս Գոլ 75'87'
Ալֆրեդո Ռուանո Գոլ 81'
Արմանդո Մենդիետա Գոլ 89'[ն 3]

25 մարտի
Հոնդուրաս Հոնդուրաս 1 : 0 Նիկարագուա Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Սալվադոր Ռիկարդո Մենդես
Ռենե Ռոդրիգես Գոլ 31'
25 մարտի
Սալվադոր Սալվադոր 1 : 1 Պանամա Պանամա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Էդուարդո Էռնանդես Գոլ 87'[ն 4] Բենխամին Վելասկո Գոլ 82' (ի.գ.)

27 մարտի
Գվատեմալա Գվատեմալա 3 : 1 Նիկարագուա Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Մեքսիկա Ֆեռնանդո Բուերգո
Էդուարդո դե Լեոն Գոլ 14' (11մ)
Էնթոնի Յուինգ Գոլ 71'
Արոլդո Խուարես Գոլ 85'
Դամասո Սիլվա Գոլ 39'
27 մարտի
Հոնդուրաս Հոնդուրաս 2 : 2 Սալվադոր Սալվադոր Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Ֆելիքս Գեռա Գոլ 16'
Կառլոս Սուասո Գոլ 27'[ն 5]
Սեսար Ռեյնոսա Գոլ 30'[ն 5]
Էդուարդո Էռնանդես Գոլ 65'

29 մարտի
Պանամա Պանամա 5 : 0 Նիկարագուա Նիկարագուա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Լուիս Գոյես Գոլ 10'[ն 6]
Կառլոս Վալդեռամա Գոլ 41'[ն 6]
Խուան Սանտամարիա Գոլ 45'58'[ն 6]
Լուիս Կառլոս Պոնսե Գոլ 71'[ն 6]
29 մարտի
Հոնդուրաս Հոնդուրաս 2 : 1 Գվատեմալա Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոստա Ռիկա Խուան Սոտո Պարիս
Ֆելիպե Բարաոնա Գոլ 28'
Ֆելիքս Գեռա Գոլ 42'
Ֆրանսիսկո Կոնտրերաս Գոլ 9'

31 մարտի
Հոնդուրաս Հոնդուրաս 1 : 0 Պանամա Պանամա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կոստա Ռիկա Կառլոս Լուիս Մոնխե
Նիլմո Էդվարդս Գոլ 46'
31 մարտի
Սալվադոր Սալվադոր 1 : 1 Գվատեմալա Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000[9]
Մրցավար՝ Մեքսիկա Ֆեռնանդո Բուերգո
Էդուարդո Էռնանդես Գոլ 24' Ուգո Պենյա Գոլ 28'

Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 2 1 0 7 0 +7 5
2 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 3 2 0 1 4 3 +1 4
3 Մեքսիկա Մեքսիկա 3 1 1 1 9 2 +7 3
4 Ճամայկա Ճամայկա 3 0 0 3 1 16 -15 0

Հանդիպումների արդյունքները

24 մարտի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 6 : 0 Ճամայկա Ճամայկա Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Գվատեմալա Խորխե Մոնտես դե Օկա
Էդգար Մարին Գոլ 29'35'
Խուան Խոսե Գամես Գոլ 37'77'
Խուան Գոնսալես Գոլ 73'
Լուիս Վասկես Գոլ 83'[ն 7]
24 մարտի
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 2 : 1 Մեքսիկա Մեքսիկա Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Պանամա Խոսե Իսաբել Մորան
Ռոնալդ Դելանոյ Գոլ 12'
Խեսուս դել Մուրո Գոլ 80' (ի.գ.)
Գիլյերմո Օրտիս Գոլ 24'

28 մարտի
Մեքսիկա Մեքսիկա 8 : 0 Ճամայկա Ճամայկա Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Նիկարագուա Խոսե Ուրտեչո
Վիսենտե Պերեդա Գոլ 4'[ն 8]
Արմանդո Գառիդո Գոլ 17'[ն 8]
Գիլյերմո Օրտիս Գոլ 27'35' (11մ)[ն 8]
Ֆեռնանդո Կուենկա Գոլ 49'[ն 8]
Իսիդորո Դիաս Գոլ 77'88'[ն 8]
Ալբինո Մորալես Գոլ 80'[ն 8]
28 մարտի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 : 0 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Մարիո Կորդերո Գոլ 38' (11մ)

30 մարտի
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 2 : 1 Ճամայկա Ճամայկա Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Մեքսիկա Ֆեռնանդո Բուերգո
Տորիբիո Գոլ 8'
Դանիել Պաբլո Գոլ 73'[ն 9]
Լոսելս Դինկլի Գոլ 24'
30 մարտի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 0 : 0 Մեքսիկա Մեքսիկա Սանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա

Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 3 0 0 7 2 +5 6
2 Սալվադոր Սալվադոր 3 2 0 1 7 6 +1 4
3 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 3 1 0 2 6 5 +1 2
4 Հոնդուրաս Հոնդուրաս 3 0 0 3 2 9 -7 0

Հանդիպումների արդյունքները

3 ապրիլի
Սալվադոր Սալվադոր 1 : 4 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Արմանդո Չակոն Գոլ 49' Խուան Գոնսալես Գոլ 17'22'72'
Ուոլթեր Պիրսոն Գոլ 76'
3 ապրիլի
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 4 : 1 Հոնդուրաս Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Գվատեմալա Խորխե Մոնտես դե Օկա
Յուջին Տեստինգ Գոլ 2'[ն 10]
Վիրջիլիո Սիլի Գոլ 21'[ն 10]
Ռուբեն Բրանդբորգ Գոլ 75'89'[ն 10]
Կառլոս Սուասո Գոլ 32'

5 ապրիլի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 : 0 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Գվատեմալա Խորխե Մոնտես դե Օկա
Ուոլթեր Պիրսոն Գոլ 54'
5 ապրիլի
Սալվադոր Սալվադոր 3 : 0 Հոնդուրաս Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Կոլումբիա Սաուլ դե լա Ռոսա
Մարիո Մոնխե Գոլ 10'
Էդուարդո Էռնանդես Գոլ 13'34'

7 ապրիլի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 1 Հոնդուրաս Հոնդուրաս Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Գվատեմալա Խորխե Մոնտես դե Օկա
Էնրիկե Կորդոբա Գոլ 52'
Ռուբեն Խիմենես Գոլ 59'
Դոլորես Կրուս Գոլ 49'[ն 11]
7 ապրիլի
Սալվադոր Սալվադոր 3 : 2 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Գվատեմալա Խուան Խոսե Կորադո
Էդուարդո Էռնանդես Գոլ 14'80'
Մաուրիսիո Գոնսալես Գոլ 60'
Յուջին Տեստինգ Գոլ 7'
Մաքսիմիլիանո Պաբլո Գոլ 78'[ն 12]
1963 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

8 գոլ
4 գոլ
3 գոլ
2 գոլ
1 գոլ
ինքնագոլեր

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Էդուարդո Էռնանդեսը (Սալվադոր)[17]։ Մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը ստացավ Ասդրուբալ Մենեսեսը (Կոստա Ռիկա)[17]։ Ֆեյր փլեյի մրցանակը հանձնվեց Կոստա Ռիկայի հավաքականին[17]։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 6 5 1 0 14 2 +12 11
2 Սալվադոր Սալվադոր 7 3 3 1 17 11 +6 9
3 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 6 3 0 3 10 8 +2 6
4 Հոնդուրաս Հոնդուրաս 7 3 1 3 8 12 -4 7
5-9 Մեքսիկա Մեքսիկա 3 1 1 1 9 2 +7 3
Պանամա Պանամա 4 1 2 1 8 4 +4 4
Գվատեմալա Գվատեմալա 4 1 2 1 7 6 +1 4
Նիկարագուա Նիկարագուա 4 0 0 4 2 15 -13 0
Ճամայկա Ճամայկա 3 0 0 3 1 16 -15 0

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դավիթի և Գողիաթի մենամարտի հետ համեմատություն է արվել այն պատճառով, որ այդ ժամանակ ավելի քան 100 միլիոն բնակիչ ունեցող Մեքսիկան մրցում էր մոտ 200 հազար բնակիչ ունեցող Նիդերլանդական Անտիլների հետ[1]։
  2. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ֆրանսիսկո Կոնտրերասը[2]։
  3. Համաձայն La Nación օրաթերթի և RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ գոլը հեղինակել է Ռոջեր Սիլվան[3][4]։
  4. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ֆեռնանդո Վիլյալոբոսը[5]։
  5. 5,0 5,1 Համաձայն La Nación օրաթերթի՝ հանդիպման 2-րդ (Հոնդուրաս) և 3-րդ (Սալվադոր) գոլերը խփել են Խոսե Սուասոն և Մաքսիմիլյանո Կուբասը[6]։ Համաձայն RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ հանդիպման 2-րդ գոլը (Հոնդուրաս) հեղինակել է Ֆելիպե Բարաոնան[7]։
  6. 6,0 6,1 6,2 6,3 Համաձայն La Nación օրաթերթի՝ Պանամայի հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Լուիս Գոյես, Լուիս Կառլոս Պոնսե, Լուիս Կառլոս Պոնսե, Խուան Սանտամարիա, Լուիս Էռնեստո Տապիա[8]։
  7. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Էնրիկե Կորդոբան[10]։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Համաձայն La Nación օրաթերթի՝ Մեքսիկայի հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Վիսենտե Պերեդա, Իսիդորո Դիաս, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Ֆեռնանդո Կուենկա, Իսիդորո Դիաս, Ալբինո Մորալես, Ալբինո Մորալես[11], իսկ համաձայն RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ Վիսենտե Պերեդա, Արմանդո Գառիդո, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Ալբինո Մորալես, Իսիդորո Դիաս, Վիսենտե Պերեդա[12]։
  9. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ռոնալդ Դելանոյը[13]։
  10. 10,0 10,1 10,2 Համաձայն La Nación օրաթերթի՝ Նիդերլանդական Անտիլների հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Տորիբիո, Ռոնալդ Դելանոյ, Ռոնալդ Դելանոյ, Հուբերտ Մարտինա[14]։
  11. Համաձայն La Nación օրաթերթի և RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ գոլը հեղինակել է Ֆելիքս Գեռան[7][15]։
  12. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ռոնալդ Դելանոյը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mexico vs Dutch Antilles 1963; ufwc.co.uk (անգլ.): Վերցված է 2007-01-01
  2. Panamá qe perdía 2-0 le empató a Guatemala 2-2; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-24
  3. El Salvador goleó a Nicaragua 6-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-25
  4. Nicaragua - List of International Matches; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  5. Faltando un minuto El Salvador empató a Panamá; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-26
  6. Perdía El Salvador 2-0 y logró empayar a Honduras 2-2; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-28
  7. 7,0 7,1 Honduras - List of International Matches; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  8. Panamá goleó a Nicaragua 5-0; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-30
  9. El Salvador clasificó empatar con Guatemala; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-01
  10. La Tricolor en los Norcecas 63 y 69; nacion.com (իսպ.)։ Արխիվացված է 2010-08-11
  11. Mexico goleó a Jamaica 8-0; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-29
  12. Mexico - International Results Details 1960-1969; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  13. Antillas venció a Jamaica 2-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-31
  14. Antillas ganó s Honduras 4-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-04
  15. Es el octavo campeonato que gana Costa Rica; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-08
  16. El Salvador sub-campeón; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-08
  17. 17,0 17,1 17,2 Costa Rica wins 1963 NORCECA title; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլ.): Արխիվացված է 2012-06-21

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]