Ծոփոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Starr 080731-9572 Monstera deliciosa.jpg

Ծոփոր (լատ.՝ Monstera` «մոնստերա»), նվիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Լիան է, մագլցող հաստ ընձյուղներով։ Տերևները խոշոր են, սրտաձև, սկզբնական շրջանում ամբողջական, այնուհետև վրան անցքեր են առաջանում, ավելի ուշ՝ խոր կտրտվում են։

Գոյացնում է մեծ քանակությամբ կախվող օդային արմատներ, որոնք հաճախ կորցնում են կապը հողի հետ և շարունակում են ապրել, ինչպես էպիֆիտները։

Ծաղիկները երկսեռ են, միատուն, կողրերում հավաքված։

Հայտնի է մոտ 50 տեսակ՝ տարածված արևադարձային Ամերիկայում։ Բազմացվում է ցողունային կտրոններով, երբեմն նաև սերմերով։ Որոշ դեկորատիվ տեսակներ աճեցվում են ջերմոցներում և բնակարաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png