Ծուղրուղաշենի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tsugrugasheni church (Photo A. Muhranoff, 2011)-1.jpg

Ծուղրուղաշեն, XIII - XIV դարերի ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում (այժմ՝ Վրաստանի Բոլնիսի շրջան

Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1212–1222թթ.։ Այն կարմրավուն սրբատաշ տուֆից է, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Բարձր, գլանաձև թմբուկով գմբեթը բարձրանում է երկու մույթերի և որմնամույթերի միջև ձգված սլաքաձև կամարներով գմբեթատակ քառակուսու վրա։ Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Թմբուկը և արևելյան ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով։

Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ։ Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png