Ծովը (Դեբյուսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծովը` Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունը համարվում է երաժշտական իմպրեսսիոնիզմի ամենաառաջին ստեղծագործություններից մեկը: Այն գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար և ունի 3 մաս: Չնայած շատ կարծիքների, թե այն կարող է համարվել սիմֆոնիա, "Ծովը" սիմֆոնիա չէ: Այն սիմֆոնիկ ստեղծագործություն է նվագախմբի համար:

Ստեղծագործությունը գրված է այն ժամանակ, երբ որ Դեբյուսին տարված էր իմպրեսսիոնիզմի գաղափարներով: Նա իմպրեսսիոնիզմի տարրերը այնքան լավ է օգտագործել "Ծով"-ի մեջ, որ լսողների մոտ իրական ծովի տպավորություն է ստեղծվում: Կոմպոզիտորը առաջին անգամ օգտագործում է գործիքավորման նոր տարրեր, և նվագախումբը հաղորդում է նոր չլսված տեմբրեր: Դեբյուսիի այս գործիքավորումը հետագայում օգտագործել են շատ կոմպոզիտորներ: Այն նաև ազդեցություն ունի Ջոն Վիլիամսի երաժշտության վրա` Երախ ֆիլմի համար:

Պատմությունը [խմբագրել]

Դեբյուսին սկսել է աշխատել ստեղծագործության վրա 1903 թվականին և այն ավարտել է 1905-ին: Առաջին անգամ "Ծով"-ը կատարվել է Փարիզում 1905թ., Լամուղո Նվագախմբի և Կամիլ Շեվիյարի կատարմամբ: Սկզբնական շրջանում ստեղծագործությունը լավ չի ընդունվել հասարակության կողմից: Կա երկու պատճառ՝ նվագախմբի վատ կատարումը և այն, որ Դեբյուսին լքել էր իր առաջին կնոջը մի երգչուհու համար: Բայց որոշ ժամանակ անց այն դառնում է հասարակության սիրելի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ այն ձայնագրվել է 1928 թվականին:

Կառուցվածք [խմբագրել]

"Ծով"-ը ունի 3 մաս՝

  1. "De l'aube à midi sur la mer" (Արևածագից մինչ կեսոր ծովի վրա)
  2. "Jeux de vagues" (Ալիքների խաղ)
  3. "Dialogue du vent et de la mer" (Քամու և ծովի զրույցը)

Օգտագործվող գործիքներն են՝ 2 ֆլեյտա, պիկկոլո, 2 հոբոյ, անգլիական եղջրափող, 2 կլառնետ, 3 ֆագոտ, կոնտրաֆագոտ, 3 գալարափող, 2 շչակ, 3 տրոմբոն, տուբա, բազմաթիվ հարվածային գործիքներ, 2 տավիղ և լարային գործիքներ:

Ընդհանուր Բնութագիր [խմբագրել]

Այս ստեղծագործության մեջ կան շատ բնութագրական էլեմենտներ: Օգտագործվում է բնութագրական երաժշտությունը: Կոմպոզիտորը իր սովորության համաձայն օգտագործում է սիմվոլիզմը: "Ծով"-ի հիմնական մեծությունը նրանում է կայանում որ կոմպոզիտորը առաջին անգամ բնության նկարագիր է տվել միայն գործիքային երաժշտությունով: Չեն օգտագործվել բանաստեղծական մտքեր: Իր դարաշրջանի համար սա մեծ նորություն է հանդիսանում: Շատ մեծ երաժիշտներ "Ծով"-ը համարում են ստեղծագործությունների գագաթնակետը: Ռուս դաշնակահար Սվյատոսլավ Րիխտերը ամեն անգամ լսելով այս ստեղծագործությունը նոր հետաքրքրություն էր գտնում նրա մեջ: Շատերի մոտ, լսելով այս ստեղծագործությունը, պարզ տպավորվում է ծովի պատկերը: Կատարվել և կատարվում են բազմաթիվ ձայնագրություններ աշխարհի ամենագլխավոր նվագախմբերի կողմից: