Ծովափղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծովափղեր (լատին․՝ Mirounga), կաթնասունների դասի մեջ դավող ցեղ։ Phocidae ընտանիքի մեջ են մտնում։ Գիշատիչ կաթնասունների ցեղ է։ Իրենց անվանումն ստացել են քթի համար։ Գոյություն ունեն իրար շատ նման 2 տեսակներ՝ Հյուսիսային ծովափիղն (Mirounga angustirostris (Gill, 1866)) ու Հարավային ծովափիղը (Mirounga leonina, Linnaeus, 1758)[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քիթը բացակայում է էգերի և երիտասարդների մոտ։ Մարմնի երկարությունը արուների մոտ կարող է հասնել 5 մետրի, իսկ քաշը՝ 2,5 տոննայի։ Էգերը փոքր են արուներից. ունենում են մինչև 3 մ երկարություն[1]։ Մարմինը հարուստ է ճարպային հանգույցներով։ Հասուն առանձնյակների գույնը գորշ է, իսկ երիտասարդներինը՝ արծաթամոխրագույն։

Ցեղի 2 ներկայացուցիչների բնական արեաները տարբեր են։ Հարավային ծովառյուծները բնակվում են Պատագոնիայի ափերին, իսկ հյուսիսային ծովառյուծը՝ Հյուսիսայի Ամերիկայի ջրերում՝ Մեքսիկայից մինչև Կանադա ընկած տարածաշրջանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովափղեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովափղեր» հոդվածին։