Ծովակ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lake Cildir NASA.jpg

Չլդըրի (Ծովակ Հյուսիսո) լիճը գտնվում է Թուրքիայի Արդահանի նահանգում, լավային արգելափակման ծագում ունի: Հայելու մակերեսը 85 քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է: Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը: Ձմռանը սառցակալում է: Լճում և գետում ապրում է կարմրախայտը:

Գրականություն [խմբագրել]

  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000