Ծխախոտի խճանկարի վիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխախոտի խճանկարի վիրուսը ՓԷՄ-ի տակ

Ծխախոտի խճանկարի վիրուսը (ԾԽՎ) (անգլերեն՝ Tobacco mosaic virus (TMV)) ՌՆԹ վիրուս է, որ վարակում է բույսերը, մասնավորապես ծխախոտի բույսը և մորմազգիների ընտանիքի մյուս անդամներին։ Վարակը բնորոշվում է բույսի տերևների վրա նախշանկարի (բծավորության և գունազրկման) առաջացմամբ, այդտեղից էլ ծագել է հիվանդության անունը։ ԾԽՎ-ն առաջին հայտնաբերված վիրուսն է։ 19-րդ դարի վերջին Դմիտրի Իվանովսկին ուսումնասիրեց ծխախոտի բերքը փչացնող մի վարակային հիվանդություն: 1930 թ. պարզվեց, որ այդ հիվանդության հարուցիչը վիրուս է: