Ծարիրաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծարիրաջրածին, ստիբին, SbH3, ծարիրի ջրածնական միացություն։ Անգույն, հեշտ բոցավառվող, խեղդող հոտով գազ է։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Խտությունը 2200 կգ/մ3 է (-17°C-ում), հալման ջերմաստիճանը՝ -88°C, եռմանը՝ -18°C։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ 2000-ում արագ տրոհվում է՝ առաջացնելով ջրածին և ծարիր։ Ստացվում է ծարիրի համաձուլվածքների (Zn-ի կամ Mg-ի հետ) վրա նոսր թթուներով ազդելիս, ինչպես նաև բարձր ճնշման տակ Տb2Օ3-ը ջրածնով վերականգնելիս։ Կիրառվում է որպես ֆումիգանտ՝ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար։ Թունավոր է, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և արյունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png