Ծառագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսաբանության բաժին

Ծառագիտություն

Plants diversity.jpg

Ուսումնասիրության առարկա

Բույսեր · Ջրիմուռներ
Սնկեր և այլն

Բուսաբանության բաժիններ

Ալգոլոգիա · Բույսերի անատոմիա · Բրիոլոգիա · Երկրաբուսաբանություն · Բույսերի աշխարհագրություն · Ծառագիտություն · Դիասպորոլոգիա · Կարպոլոգիա · Լիխենոլոգիա · Միկոաշխարհագրություն · Միկոլոգիա · Բույսերի մորֆոլոգիա · Պալեոբուսաբանություն · Պալինոլոգիա · Բույսերի սիստեմատիկա · Բույսերի ֆիզիոլոգիա · Բուսախտաբանություն · Ֆլորիստիկա · Բույսերի էկոլոգիա · Էթնոբուսաբանություն․․․

Հայտնի բուսաբաններ

Թեոփրաստես
Ժոզեֆ Փիթոն դե Թուրնեֆոր
Կարլ Լինեյ
Ադոլֆ Հենրիխ Գուստավ Էնգլեր
Արմեն Թախտաջյան

Պատմություն

Բուսաբանության պատմություն
Բուսաբանության հայտնի գրքեր
Բուսաբանական պատկերազարդում

դ  ք  խ

Ծառագիտություն, դենդրոլոգիա (հին հուն.՝ δένδρον ՝  ծառ և λόγος՝ գիտություն), բուսաբանության բաժին, ուսումնասիրում է փայտացողուն բույսերը (ծառ, թփուտ, թփեր), որոնք անտառային բիոգեոցենոզների բաղադրիչ մասն են։

Հետազոտման առարկան[խմբագրել]

Ծառագիտությունը հետազոտում է ծառաթփային ֆլորան, նրա կազմավորման ու զարգացման առանձնահատկությունները, բնական տարածվածությունը, տեղաբաշխվածությունը։ Բնութագրում է անտառ կազմող հիմնական և երկրորդական տեսակները, դրանց բուսաբանական, անտառաբուծական և դեկորատիվ առանձնահատկությունները, օգտագործման ասպարեզներն ու հեռանկարները։

Պատմություն[խմբագրել]

Ծառագիտության բնագավառում առաջին աշխատանքները կատարվել են XVIII դարի կեսին։ ԽՍՀՄ-ում կազմվել է տեղեկագիրք՝ «Դերեվյա ի կուստարնիկի ՍՍՍՌ» («Деревья и Кустарники CCCP», հ. 1-7, 1949-1965թթ), որտեղ նկարագրված է ԽՍՀՄ-ում աճող 2883 և 2177 ներմուծված տեսակ, ինչպես նաև ռեգիոնալ մասշտաբի տեղեկություններ են հաղորդվում առանձին հանրապետությունների համար։

ՀԽՍՀ-ում կատարված ծառագիտական ուսումնասիրությունների շնորհիվ բացահայտվել է 42 ընտանիքի և 92 ցեղի պատկանող ծառերի և թփերի 262 տեսակ, որոնք տեղաբաշխված են ըստ հիմնական անտառային զանգվածների՝ Զանգեզուր-Մեղրի, Կենտրոնական գոտի, Հյուսիսային գոտի, Սևանի ավազան։

Անտառ կազմող հիմնական տեսակներն են՝

  • Հյուսիսային գոտում՝ հաճարի արևելյան, կաղնի վրացական, կաղնի արևելյան, բոխի կովկասյան, սոճի կովկասյան
  • Կենտրոնական գոտում՝ կաղնի արևելյան
  • Զանգեզուրում՝ կաղնի արևելյան, բոխի կովկասյան։

ՀԽՍՀ-ում ծառագիտության գծով գիտական աշխատանքները կենտրոնացած են եղել ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png