Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես13,2 կմ²
ԲԾՄ2160 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն470 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։

Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոն Գավառից մոտ 6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2120-2180 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 470 մարդ (2011 թ.)[3], հայեր։

Քյարիմքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Նոր Բայազետի շրջանի։ Վերանվանվել է Ծաղկաշեն 1942 թ. մարտի 2-ին[4]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Ծաղկաշենի արևմտյան մասում կա Սուրբ Հովհաննես եկեղեցի (9-10 րդ դդ.), 9-16-րդ դդ. խաչքարերով գերեզմանոց։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում են «Ուխտավեր» գյուղատեղին (13-17-րդ դդ.) և համանուն մատուռը (13-14 րդ դդ.)[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաշենի մշտական բնակչությունը կազմել է 470, առկա բնակչությունը՝ 414 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մեծ մասը գաղթել է Ալաշկերտի Արծափ գյուղից, մնացածները՝ Գանձակից[4]։ Ծաղկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 289 մարդ [6]
1897 526 մարդ [6]
1926 785 մարդ [6]
1939 787 մարդ [6]
1959 424 մարդ [6]
1970 448 մարդ [6]
1979 384 մարդ [6]
1989 453 մարդ [6]
2001 551 մարդ [6]
2011 470 մարդ [1]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
  5. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 100. — 184 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]