Ծական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cobitis shikokuensis

Ծական (լատ.՝ Cobitis), օձաձկների ընտանիքի ձկների սեռ։ Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը մինչև 13,5 սմ (սովորական ծական) է, թեփուկները մանր են, աչքի տակ ունի ծալովի փուշ, բերանի շուրջը՝ վեց բեղիկ։ Մեջքային լողակը կարճ է, պոչայինը՝ կլորացած կամ հատված։ Հայաստանի ջրամբարներում ապրում է Առաջավոր Ասիայի ծականը, որը հիմնականում բաց դեղնավուն է, կողքերին խոշոր կլորավուն կամ քառանկյուն բծերով։ Սնվում է հատակային մանր օրգանիզմներով։ Ձվադրում է հունիս-հուլիս ամիսներին։ Որպես սնունդ չի օգտագործվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png