Ծախսաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնիսական ծախսաչափ

Ծախսաչափ, գազերի, հեղուկների և սորուն նյութերի ծախսը որոշող սարք։

Լինում է ինդուկցիոն, ջերմային, զանգվածային, պտուտանային և այլն։ Ինդուկցիոն ծախսաչափով որոշվում է խողովակաշարի առանցքին ուղղահայաց մագնիսական դաշտում հոսող հեղուկի (խյուսի) ծախսը՝ այդ հոսքում առաջացող էլշու-ի արժեքով։ Ջերմային ծախսաչափով հեղուկի ծախսը չափվում է հեղուկով ջերմային էներգիայի փոխադրման ինտենսիվությամբ։ Զանգվածային ծախսաչափում չափվող հոսքին հաղորդվում է լրացուցիչ շարժում (պատվող կամ տատանվող հանգույցով)։ Դրանից ծախսաչափի զգայուն տարրի վրա առաջանում են իներցիոն պտտող մոմենտ, Կորիոլիսի ուժ կամ գիրոսկոպային էֆեկտ, որոնք և սարքը գրանցում է։ Պտուտանային ծախսաչափը նյութի ծախսը չափում է չափվող նյութի հոսքով շարժման մեջ դրվող պտուտանի պտտման հաճախականությամբ, որն էլ որոշվում է տախոմետրով։ Կան նաև տարբեր կաոուցվածքի իոնացման, ուլտրաձայնային և այլ ծախսաչափեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png