Խցանացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խցանացում, բուսական բջիջների թաղանթների փոփոխություն, որը պայմանավորված է նրանց մեջ սուբերինի առաջացմամբ։ Սուբերինը ամորֆ, պոլիմերային միացություն է և համարյա անթափանց է հեղուկների ու գազերի համար։ Բջջաթաղանթների խցանացումը բնորոշ է հիմնականում ծածկող հյուսվածքի բջիջներին, որոնք ցողունի և արմատի հյուսվածքները պաշտպանում են խոնավության կորստից ու ջերմաստիճանի տատանումներից։ Բջջապատերի խցանացումը նպաստում է վնասվածքների ապաքինմանը և տերևաթափից հետո սպիների առաջացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 96