Խուռիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խուրրիներից)
Խուռիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Առաջավոր Ասիա, Հյուսիսային Միջագետք, Հարավային Անդրկովկաս
Լեզու(ներ)
խուռիերեն
Հավատք(ներ)

Խուռիներ (նաև՝ հուրիներ, խուրրիներ, սուբարիներ), հնագույն էթնիկ խումբ Առաջավոր Ասիայում։ Մ. թ. ա. IV—III հազարամյակներում բնակվել են Հյուսիսային Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասի հվ. շրջաններում։

Խուռիական մշակույթի նմուշ

Մ.թ.ա. III—II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արևելյան ափերը՝ մինչև Պաղեստին (այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ-Կերաքյան մշակույթ)), Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա-լուվիացիների հարևանությամբ, Ասորեստան և Բաբելոն։ Մ.թ.ա. XVI—XIII դդ. խուռիները Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, Ասորեստանի, Բաբելոնի, Եգիպտոսի, Հայկական լեռնաշխարհի հետ։

Խուռիների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է Վանաձորի, Լճաշենի, Թռեղքի բրոնզեդարյան մշակույթում։ Խուռիների էթնիկական տարրը դեր է խաղացել հայ ազգի կազմավորման ընթացքում՝ դառնալով նրա ֆիզիկական-մարդաբանական հիմնական տարրը։ Միտաննիի անկումից հետո խուռիները առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող Շուբրիայում (Շուպրիա, որի անունը ծագում է խուռիների երկրի երկրորդ՝ Շուբարաու անունից)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933
  • Дьяконов И. М., Предыстория армянского народа, E., 1968
  • Хачикян М. Л., Шумеро-хурритский словарь из Рас-Шамры как источник по хурритской диалектологии, «Вестник древной истории», 1975, № 3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102