Խունվեյբիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խունվեյբիններ (չինարեն՝ կարմիր պահապաններ, կարմիրգվարդիականներ), 1966 թ.-ին Չինաստանում դպրոցականներից և ուսանողներից կազմված ջոկատների անդամներ, որոնց ցզաոֆանների (խռովարարների) հետ օգտագործել է Մաո Ցզե Դունը՝ հակառակորդների դեմ պայքարելու համար։ 1968 թ.-ից խունվեյբինական շարժումը անկում է ապրել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png