Հանգստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խուկուսլունից)
Գյուղ
Հանգստուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԱնգստուն, Հագստուն, Հագըստուն, Հագտուն, Հանգատուն, Հանգիստտուն, Հուքուսլուն, Խուկուսլուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հանգստուն (Աշխարհ)##
Հանգստուն (Աշխարհ)

Հանգստուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից քիչ հյուսիս, Քեշիշ-քյոփրուսի քանդված կամրջի դիմաց։ Գյուղի մոտ էր գտնվում հին Քղի ավանը, որը իսպառ ոչնչացել է1616 թվականի երկրաշարժի պատճառով։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը՝ Հանգստատուն, հանգստյան տուն, հանգստարան, ստացել է ի պատիվ Խադ եպիսկոպոսի, որը հանգչում է նույնանուն մատուռում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել է 1914-1915 թվականներին՝ Մեծ եղեռնի ժամանակ երիտթուրքերի ձեռքով։ Կոտորածից փրվել է միայն 75 անձ, իսկ մինչ կոտորածը 125 հոգի հասցրել են գաղթել ԱՄՆ և այլ երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 1400 հայ բնակիչ, որոնք ունեին բավականին բարեկեցիկ վիճակ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստունն ուներ Ս. Աստվածածնի և Ս. Խադ մատուռներ։ Վերջին մատուռը կոչվում էր ի պատիվ մատուռում թաղված Խադ եպիսկոպոսի։ Գյուղի մոտ էր գտնվում Ապառու ս. Կարապետ վանքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 347

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 41