Խուլհամրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուլհամրություն, բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերված խլություն և դրանով պայմանավորված՝ խոսելու ունակության բացակայություն։

Լսելու բնականոն ունակություն ունեցող երեխան ինքնուրույն տիրապետում է խոսքին։ Եթե երեխան ծնվում է խուլ կամ զրկվում է լսողությունից մինչև 1 տարեկանը, խոսքին ինքնուրույն տիրապետելը դառնում է անհնար։ Լինում են դեպքեր, երբ խլությունն առաջանում է 2—3, երբեմն 4—5 տարեկանում, և խոսելու ունակությունը, որը զարգացած էր, սակայն բավարար չափով դեռևս ամրապնդված չէր, կորչում է։ Խուլհամրության դեպքում խոսքի ապարատում հնչյունների կազմավորմանը խոչընդոտող փոփոխություններ չեն առաջանում։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Կարևոր են բնածին և վաղ մանկական հասակում առաջացած խլությունը կանխող միջոցները։

Խուլհամրության հետևանքները կարելի է հաղթահարել հատուկ ուսուցման և դաս տիարակության շնորհիվ։ Բանավոր խոսքին չտիրապևոող խուլհամրերն իրար հասկանում են միմիկայի և իմաստավոր շարժումների (ժեստեր) միջոցով՝ միմիկա-ժեստիկուլյատոր խոսքով։ Վերջինս չի կարող լրիվ փոխարինել բանավոր խոսքին, սակայն կարելի է կոմպենսացնել գրավոր խոսքի միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 100