Խուբսուգուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուբսուգուլ, Կոսոգոլ, քաղցրահամ լիճ Մոնղոլիայի հյուսիսում, Ռուսաստանի սահմանին մոտ։ Տարածությունը 2620 կմ2 է, խորությունը՝ մինչև 238 մ։ Առաջացել է հյուսիսից հարավ ձգվող երկար ու նեղ տեկտոնական իջվածքում, 1645 մ բարձրության վրա։ Էգիյն Գոլ գետով հոսք ունի դեպի Սելենգա։ Սառցակալում է դեկտեմբերից, սառցազերծվում՝ մայիսին։ Նավարկելի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png