Խուան Վալերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Վալերա
Valera у Alcala Galiano
Խուան Վալերա
Խուան Վալերա
 
Ծննդյան օր 1824
Վախճանի օր 1905

Խուան Վալերա (Valera у Alcala Galiano) (1824-1905), իսպանացի գրող, պետական գործիչ, ակադեմիկոս։ Կրթությամբ՝ իրավաբան։ 1846 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ Իսպանական հեղափոխության (1868-1874) ժամանակ եղել է սահմանադրական միապետության կողմնակից։ Բազմիցս ընտրվել է կորտեսների դեպուտատ՝ լիբերալների կողմից։ Հանդես է եկել ռոմանտիկական բանաստեղծություններով, ապա՝ որպես քննադատ, տեսաբան։ Նրա «Նշումներ վեպեր գրելու նոր արվեստի մասին» (1887) գործը ուղղված է արվեստում նատուրալիզմի և միտումնավորության դեմ։ Գրել է էտյուդներ Յո․Գյոթեի, Մ․Սերվանտեսի մասին, փիլիսոփայական վեպեր՝ «Պեպիտա Իփմենես» (1874, հայկական հրտարակչություն 1967), «Դոնյա Լուս» (1879), «Կոմանդոր Մենդոսան» (1877), «Դոկտոր Ֆաուստինոյի պատրանքները» (1875) և «Խուանիտա երկարը» (1895) վեպերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png