Խուան Մարսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուան Մարսե (իսպաներեն` Juan Marsé, 1933, հունվարի 8, Բարսելոնա), իսպանացի արձակագիր: Բարսելոնյան դպրոց կոչվող գրական խմբակի գրողներից է:

Ծննդյան պահից կորցնելով մորը` որդեգրվել է այլ ընտանիքի կողմից և ստացել նոր ազգանուն: Զբաղվել է ոսկերչությամբ, աշխատել ամսագրի խմբագրությունում: Առաջին ստեղծագործությունները 1958-ին մամուլում տպագրված նովելներն են եղել, իսկ հաջորդ տարի արդեն արժանացել է Սեզամ մրցանակին: Արձակից բացի, զբաղվել է նաև լրագրությամբ, գրում է սցենարներ: Ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում են ետֆրանկիստական Բարսելոնին, որտեղ նա անդրադառնում է բարոյական ու սոցիալական անկմանը, դասային անհավասարությանը, աշխատավորների և համալսարանական բուրժուազիայի բախմանը, ինչպես նաև կորած մանկությանը: Նրա ոճն աչքի է ընկնում հեգնանքով, հաճախ` սարկազմով, երբեմն նաև ծաղրանքի հասնող դաժան սատիրայով: 2008-ին արժանացել է Սերվանտեսի մրցանակի, ինչը շատերը համարում են գրողների այդ հրաշալի սերնդի համընդհանուր գնահատական:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Արդի իսպանալեզու պատմվածք, հատոր 1, Երևան, «Գրական էտալոն», 2011, էջ 282: