Խուանդ խաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուանդ Խաթուն (Խոյա, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի։

Իվանե Ա Զաքարյանի որդի Ավագ աթաբեկի թոռ Ամիրպեկի դուստր։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է 14-րդ դարի առաջին կեսին, եղել է դարի ամենաազդեցիկ իշխանավորներից մեկի, Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Բ Վաչուտյանի կինը։ Նրա անունը 1329 թվականին առաջին անգամ հիշատակվել է Ուշի գյուղի եկեղեցու պատին փորագրված Հոռոմ երեցի արձանագրության մեջ։ Մասնակցել է ամուսնու ձեռնարկումներին, զորավար ամուսնու բացակայությամբ իրականացրել է իշխանատիրույթի կառավարումը։ Քուրդ Բ-ի և Խուանդ խաթունի օրոք է վերականգնվել մոնղոլների կողմից ավերված Ամբերդի բերդը իր նոր պարսպահատվածներով, վերականգնվել Կարբի գյուղի բերդն իր նոր բուրգերով ու վերածվել իշխանատիրույթի մայրաքաղաքի, կառուցվել Կարբիի հաղթակամար-եկեղեցին, որ բացառիկ է հայկական եկեղեցաշինության ասպարեզում։ 1340-ական թվականներին, Քուրդ Բ-ի մահից հետո, թեև իշխանությունն անցել է հոր գահակից որդուն՝ իշխանաց-իշխան Թեոյդոս Չրքինին, սակայն Խուանդ խաթունն ունեցել է գահերեցության իրավունք, քանզի, երբ Թեոյդոսը 1350 թվականին նվիրատվական արձանագրություն է փորագրել Հովհաննավանքում, արձանագրության վերջնամասում մոր անունից ավելացված է., , ես՝ Խուանդ խաթուն, ամուսին Ամբերդեցի Քրդին, մայր Չրքընին... հաստատեցի զվերոյ գրեալս, , ։ Այս արձանագրությունը թե Խուանդ խաթունի, թե Վաչուտյան տոհմի մասին վերջին տեղեկությունն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]