Խորքային ռումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորքային ռումբ, ռազմածովային նավատորմի զինատեսակ՝ ընկղմված սուզանավերի դեմ կռվելու համար։ Խորքային ռումբն ուժեղ պայթուցիկ նյութով կամ ատոմային լիցքով արկ է։ Պայթում է հիդրոստատիկ ճնշումից կամ սուզանավի իրանին հարվածելիս։ Նետվում է նավից կամ ինքնաթիռից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png