Խորոնք (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խորոնքից)
Գյուղ
Խորոնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետSerojya Amiryan
Մակերես7 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2507[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽորոնք
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1130[3]
Խորոնք (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Խորոնք (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Խորոնք (մինչև 1946 թվականը` Ներքին Այլանլու, 1946-1991 թվականներին` Լենուղի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևմուտք։ Վերանվանվել է Լենուղի 1946 թ. ապրիլի 4-ին[4], Խորոնք` 1991 թ. օգոստոսի 8-ին[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից 27 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 6 կմ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խորոնքի մշտական բնակչությունը կազմել է 2507, առկա բնակչությունը՝ 2451 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արճեշի շրջաններից և Արծափից 1829-1830 թվականներին[4]։

Խորոնքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 175 416[6] 534 614 818 1157 1680 2058 2274 2507[1]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կոթողներ՝ բնակատեղի (մ.թ.ա. 1-ին դ. մ.թ. 1-ին դ), գերեզմանոց (18-20-րդ դդ.), եկեղեցի՝ Ս. Նշան (1880 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), մատուռ (18-20 դդ.)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 698.0 հա, որից՝ 357.4 հա վարելահողեր, 19.6 հա այգի։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, ըմբշամարտի մարզադպրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 574
  5. 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 98» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]