Խորհրդա-մարոկկոյական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդա-մարոկկոյական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Մարոկկոյի միջև։

Երկրների միջև դվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1958 թվականին։ Ստորագրվեցին առևտրի, վճարային (1958), օդային հաղորդակցության (1962), տնտեսական և տեխնիկական, գիտատեխնիկական, մշակույթներ համագործակցության, Մարոկկոյին մեքենաներ և սարքավորում մատակարարելու (1966), Կասաբլանկայում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն հաստատելու (1966-1967), ծովագնացության (1971), փոխադարձ ապրանքամատակարարման (1974), ծովային ձկնորսության (1978), երկարաժամկետ առևտրի (1979) համաձայնագրեր ու արձանագրություններ, մշակութային ու գիտատեխնիկական համագործակցության ծրագիր (1981



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 8