Խորհրդային ծանրաքարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային ծանրաքաշ

Խորհրդային ծանրաքարշ (ռուս.՝ Советский тяжеловоз), ռուսական խոշոր ծանրաքարշ ձիերի ցեղ։ Ստացվել է Խորհրդային Միությունում տեղական լծկանների՝ բարելավված սլերշերոններով, սուֆոլկներով ու արդեններով և բելգիական բրաբանսոնների կլանողական տրամախաչման միջոցով։ Հաստատվել է 1952 թվականին։

Ձիերը խոշոր են, ունեն ամուր մարմնակազմ և հանգիստ վարքագիծ։ Գերակշռող թույրը՝ շիկավուն և շիկավունխայտաճամուկ, ավելի քիչ՝ աշխետ և աշխետխայտաճամուկ։ Հովատակների միջին չափերն են. մնդավի բարձրությունը 161, իրանի թեք երկարությունը 169, կրծքի փաթը 210,9, դաստակի փաթը 25 (զամբիկները որոշ չսոիով ավելի փոքր են)։ Հովատակների միջին կենդանի զանգվածը՝ 770-790 կգ է, իսկ զամբիկներինը 640-660 կգ է։ Աչքի է ընկնում բարձր աշխատունակությամբ։ Զամբիկների միջին կաթնատվությունը՝ մինչև 4 հազար լ։ Սովետական ծանրաքարշները օգտագործում են որպես բանող և տոհմաբուծական նպատակներով (տեղական ձիերի բարելավողներ), ինչպես նաև մթերատու ձիաբուծությունում՝ մսատու և կաթնատու կենդանիներ։ Տարածված էր ԽՍՀՄ նախկին տարածքում՝ գրեթե ամենուր, բացառությամբ Միջին Ասիայի և Ասիայի հյուսիսային և հյուսիսարևելյան խիստ կլիմա ունեցող լեռնային շրջանների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 524