Խորխե Գոնսալես մարզադաշտ
| Ամբողջական անվանում | Էստադիո Խորխե «Մագիկո» Գոնսալես |
| Նախկին անվանումներ | Էստադիո Նասիոնալ դե լա Ֆլոր Բլանկա |
| Տեղագրություն | |
| Հիմնադրված | 1932 |
| Բացված | 19 ապրիլի 1932 |
| Ճարտարապետ | Մաքսիմիլյանո Հերնանդես Մարտինես |
| Սեփականատեր | Instituto Nacional de los Deportes de El Salvador |
| Տարողություն | 32 000 |
| Տնային թիմ | CD Atlético Marte |
| Դաշտի չափսեր | 105x70 |
Խորխե «Մագիկո» Գոնսալես մարզադաշտը (իսպաներեն՝ Estadio Jorge "Mágico" González) ֆուտբոլային մարզադաշտ է Սալվադորում: Նախկինում այն հայտնի էր Նասիոնալ «դե լա Ֆլոր Բլանկա» (Estadio Nacional "de la Flor Blanca") անվանումով, հղվելով այն փաստին, որ մարզադաշտը գտնվում էր Սան Սալվադորի Ֆլոր Բլանկա արվարձանում: Մարզադաշտը կրում է սալվադորյան ֆուտբոլիստ Խորխե Գոնսալեսի (Jorge Alberto González Barillas) անունը, որը կրում էր «Մագիկո» կամ «Հրաշագործ» ("El mágico") մականունը: Մարզադաշտը տեղավորում է 32 հազար հանդիսականի:
[խմբագրել] Պատմությունը
Նասիոնալ մարզադաշտը կառուցվել է 1932թ. Մաքսիմիլյանո Հերնանդես Մարտինեսի կողմից 1935թ. Կենտրոն-ամերիկյան և կարիբյան խաղերի համար: Ֆլոր Բլանկա անվանումն ստացել է մարզադաշտի տեղադրության համար (49 North Avenue, Colonia Flor Blanca, San Salvador): Մինչ 1976թ. (մինչ Կուսկատլան մարզադաշտի կառուցումը) հանդիսանում էր Սալվադորի հավաքականի տնային մարզադաշտը: 2002թ. մարզադաշտի 70-ամյակի և 2002թ. Կենտրոն-ամերիկյան և կարիբյան խաղերի շրջանակներում մարզադաշտը ենթարկվեց իր պատմության մեջ խոշորագույն վերակառուցման, պահպանով իր տարողունակությունը` լիովին արդիականացվեց: Իր կառուցումից 74 տարի անց` 2006թ. նախագահ Էլիաս Անտոնիո Սակա Գոնսալեսի կառավարության որոշմամբ մարզադաշտը անվանակոչվեց Խորխե «Մագիկո» Գոնսալես (Estadio Jorge "Mágico" González)` Սալվադորի խորհրդանշանական ֆուտբոլիստի պատվին:
[խմբագրել] Հղումներ
- Հյուսիսային և Կենտրոնային Ամերիկայի ֆուտբոլային մարզադաշտեր fussballtempel.net (ES)