Խորեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորեն Սարգսյան (1891, դեկտեմբեր 2 - 1970, ապրիլ 4) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:

Ծնվել է Շուշիում: Սկզբնական կրթությունը ստացել է Բաքվում: 1917-ին ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1921-ին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտական ինստիտուտում որպես գիտաշխատող: 1922 - 1924-ին եղել Է Երևանի պետական կենտրոնական թանգարանի արխիվային բաժնի վարիչը: Այնուհետև ռուսերեն է դասավանդել Երևանի հայկական ռազմական դպրոցում և մանկավարժական տեխնիկումում: 1930 - 1936-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ պետական թանգարանում աշխատել է որպես գրական կապերի բաժնի վարիչ: Հետագայում աշխատել է որպես գրական թանգարանի տնօրեն, Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, ապա նույն ինստիտուտի դիրեկտոր: 1943-1947-ին ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկտորն էր, 1947-ից մինչև մահը` նույն ինստիտուտի հայ հին գրականության սեկտորի վարիչ: 1964-ին, առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Ռուսերեն լույս են տեսել նրա «Նալբանդյանը և լեզվի հարցերը» (Երևան, 1956), «Գրականության և կյանքի արահետներով» (Երևան,1974) գրքերը: Մահացել է Երևանում:[1]

[խմբագրել] Խ. Սարգսյանի երկերի մատենագրությունը

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 398-399. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ