Խոտակերներ (միջատների դաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոտակեր

Խոտակերներ (Copeognatha կամ Psocoptera), փոքր (1 - 5 մմ) միջատների կարգ՝ ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Բեղիկները թելաձև են։ Ոտքերը վազող են, 2 - 3-հատվածանի։ Թևերը թաղանթային են, անգույն կամ կետերով, հանգստի ժամանակ տանիքաձև ծալվում են մեջքի վրա։ Էգերի փորիկը վերջանում է փոքր ձվադիրով։ Հայտնի է ավելի քան 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Ապրում են բույսերի մնացորդներում, կեղևաճեղքերում, քարերի տակ, տներում, թռչունների, միջատների բներում։ Սնվում են սնկերով, քարաքոսերով, օրգանական մնացորդներով։ Որոշ տեսակներ (օրինակ, «գրքի ոջիլը») կարող են վնաս հասցնել գրքերին, հերբարիումի բույսերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81