Խոստովանահայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոստովանահայր Հայ Առաքելական եկեղեցում գոյություն ունի խոստովանության երկու տեսակ՝ ընդհանրական և անհատական։

Ընդհանրական խոստովանությունը տեղի է ունենում Սուրբ Պատարագի ժամանակ, երբ քահանան կարդում է հնարավոր բոլոր մեղքերի շարքը և թողություն տալիս խոստովանողներին, իսկ անհատական խոստովանությունը զրույց է հոգևորականի և խոստովանողի միջև։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է ընտրում իր խոստովանահորը, ում ավելի է վստահում։ Խոստովանահայրը պետք է լինի ձեռնադրված հոգևորական (քահանա, աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս)։ Խոստովանահայրը պարտավոր է պահել խոստովանանքի նյութը, անկախ նրանից, թե խոստովանազավակը ինչ մեղք է գործել (գողություն, սպանություն, շնություն և այլն), այլապես խոստովանության գաղտնիքը հրապարակելու պատճառով կարգալույծ կհռչակվի։