Խոսուն անուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսուն անուններ, որոշակի գեղարվեստական նպատակներով հորինված անուններ են, որոնք հիմնականում հանդիպում են երգիծական ստեղծագործություններում։

Խոսուն անունների, մականունների, ազգանունների, նաև տեղանունների միջոցով հեղինակը բնութագրում է իր հերոսներին, նրանց արտաքինը, բնավորությունը, իր վերաբերմունքն է արտահայտում նրանց նկատմամբ և այլն։ Նշենք Ֆրանսուա Ռաբլեի, Սերվանտեսի, Շերիդանի, Միխայիլ Բուլգակովի, Նիկոլայ Գոգոլի, Սալտիկով-Շչեդրինի, հայ գրողներից՝ Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Երվանդ Օտյանի ևն ստեղծագործությունները, որտեղ շատ են խոսուն անձնանուններն ու տեղանունները։

Օրինակ՝ Չարենցի «Երկիր Նաիրի» վիպակի խոսուն անուններից են Մեռելի Ենոք, Բոչկա Նիկոլայ, Տելեֆոն Սեթո, Մազութի Համո և այլն։

Խոսուն անունների թարգմանությունը բավականին բարդ խնդիր է. դրա մասին հաճախ է նշվում թարգմանության տեսության մեջ։ Բայց միանշանակ է, որ դրանք պետք է ոչ թե գրադարձվեն ու տառադարձվեն, ինչպես ընդունված է սովորական հատուկ անունների դեպքում, այլ թարգմանվեն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бархударов Л. Язык и перевод., М., 1974, էջ 139. (ռուս.)
  • Виноградов В.С, Лексические вопросы перевода художественной прозы. М., 1978. (ռուս.)
  • Влахов С., Флорин С. Непереводимое в переводе. М.,1983. (ռուս.)
  • Ռ.Սաքապետոյան, «Երգիծանքի լեզվական միջոցները «Երկիր Նաիրի» վեպում»։ Չարենցյան ընթերցումներ, 3,1977։
  • Հ.Հարությունյան, Գեղարվեստական խոսք։ Եր., 1986, էջ 100-101։
  • Քամալյան Ա., «Խոսուն անունների թարգմանությունը», Բանբեր Երևանի համալսարանի, եր., 2007, N3 (123), էջ 179-185։