Խոսե Մանսիսիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Մանսիսիդոր
José Mancisidor Ortiz
Ծնվել է20 ապրիլ, 1894
ԾննդավայրՎերակրուս, Մեքսիկա
Վախճանվել է22 օգոստոս, 1956,
Վախճանի վայրՄոնտեռեյ, Նուևո Լեոն, Մեքսիկա
ՄասնագիտությունԳրող, պատմաբան, քաղաքական
ԱզգությունՄեքսիկացի
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ստեղծագործական շրջան1917-1956
ԺանրերՎեպեր, պատմվածք, էսսեներ, թատրոն, փաստարկ, պատմություն, անթոլոգիա և գիտաժողով

Խոսե Մանսիսիդոր Օրտիս (ապրիլի 20, 1894(1894-04-20)[2], Վերակրուս, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 22, 1956(1956-08-22)[1][2], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող, պատմաբան և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականի ապրիլի 20-ին, Վերակրուսում, Մեքսիկայում, Խորխե Թոմաս Մանսիսիդոր Օյարսաբալի և Կատալինա Օրտիս Ալպուչեյի որդին՝ տասնմեկ եղբայրների ընտանիքից հինգերորդը․ Խորխե, Ռոդոլֆո, Կատալինա, Էսպերանսա, Խոսե, Անսելմո, Կարմելա, Ռայմունդո, Մարիա, Էմիլիո և Ֆրանցիսկո[3][4]։ Նախնական ուսումը ստացել է «Francisco Javier Clavijero» կանտոնալ դպրոցում, իսկ ավելի ուշ՝ «Maestranza de la Secretaría de Marina» դպրոցում, որը գտնվում էր Սան Խուան դե Ուլուա ամրոցում, մինչև երրորդ տարին սերժանտի կոչում ստանալը։ 1914 թվականի ապրիլին, մասնակցել է Վերակրուս նավահանգստի պաշտպանությանը ծովային հետևակի կողմից ԱՄՆ-ի օկուպացիայի դեմ։Նույնիսկ առևանգել է սպային՝ փախչելու և գեներալ նպատակով Կանդիդո Ագիլարի սահմանադրական ուժերին միանալու համար, ով Մանսիսիդորին ներգրավել է Արևելքի առաջին դիվիզիայի առաջին հրետանային կորպուսի մեջ լեյտենանտի կոչումով։ Նրա ռազմական կարիերան շարունակվել է մինչև 1920 թվականը՝ մասնակցելով Վենուստիանո Կառանսայի սահմանադրական ուժերի Մեքսիկական հեղափոխությանը և հասնելով հրետանու alcanzando el grado de փոխգնդապետի կոչման՝ ի վերջո նշանակվել է Կինտանա Ռոոյի ռազմական հրամանատար և ղեկավար[3][5]։ 1917 թվականին ամուսնացել է Դոլորես Վարելայի հետ, որի հետ ունեցել է հինգ երեխա։ Օրնալդո, Արնալդո, Օլդա, Էլվիա և Յոլանդա[3][6]։ 1920-1922 թվականներինքաղաքապետ է եղել Խալապա-Էնրիկեսում։ 1923 թվականի դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «delahuertista» ապստամբության դեմ քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը։ 1926-ից 1929 թվականներին եղել է Խալապա մունիցիպալիտետի պատգամավոր։ Աջակցել է գեներալ Առնուլֆո Ռ․ Գոմեսի ապստամբությանը նահանգում՝ գեներալ Միգել Ալեման Գոնսալեսի հրամանով, այնուամենայնիվ, 1927 թվականին Գոմեսի մահապատժից հետո կառավարության կողմից համաներում է ստացել։ Նորից, 1929 թվականին միացել է գեներալԽեսուս Մ․ Ագիրեի անհաջող ապստամբությանը, որը սատարում էր գեներալ Խոսե Գոնսալո Էսկոբարին, ով մինչ այդ արդեն կռվել էր, ջախջախել և մահապատժի ենթարկել Առնուլֆո Ռ. Գոմեսին[3]։

Առանց որևէ քաղաքական կամ ռազմական հնարավորության, Խոսե Մանսիսիդորը նշանակվել է Վերակրուսի կառավարության տպարանի տնօրեն՝ նահանգապետ Ադալբերտո Տեխեդայի կողմից, ով հեռացել էր գերագույն ղեկավար Պլուտարկո Կալիես։ 1932 թվականին, Մանսիսդորը դարձել է Մեքսիկայի պատմության դասախոս Վերակրուսի «Enrique C. Rébsamen» դպրոցում՝ ներկայացնելով միայն նախնական ուսումնասիրություններ։ Այս տարիներին նա համագործակցել է «Սիմիենտե» ամսագրում, խմբագրել է «Ռուտա» ամսագիրը, ստեղծել է իր սեփական «Integrales» հրատարակչությունը և հրատարակել առաջին վեպերը։ «Խռովությունը և Կարմիր քաղաքը»[7]։ 1935 թվականի ապրիլին, ճանապարհորդել է Նյու Յորք որպես պրոլետարական վեպը խթանող ամերիկացի գրողների առաջին համագումարի մեքսիկական պատվիրակ[8]։ 1935 թվականի հունիսին, Վերակրուսի նահանգապետ Գոնսալո Վելասկես Վելան նշանակվել է հանրային կրթության քարտուղար Կարդենաս ի դել Ռիոյի կողմից՝ իր գործընկերների մեջ ընդգրկելով Խոսե Մանսիսիդորին, որոնց թվում էին Լուիս Չավես Օրոսկոն, Ռաֆայել Ռամոս Պեդրուեսկան[3][9]։ Խոսե Դավիդ Սիկեյրոսի, Դիեգո Ռիվերայի, Խուան դե լա Կաբադայի Ֆրիդա Կալոյի և այլ հայտնի արվեստագետների հետ միասին եղել է «LEAR»-ի հեղափոխական գրողների և նկարիչների լիգայի անդամ։ Խոսե Մանսիսիդորը մեքսիկական հեղափոխության ամենակարևոր հեղափոխական արձակագիրներից է։

1936 թվականին մեկնել է Խորհրդային Միություն, որտեղ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հանդիպել է նախագահ Միխայիլ Կալինինին, ադրբեջանի նախագահ Մաջիդ Աֆանդիևին, ինչպես նաև մասանկցել է Մաքսիմ Գորկիի հուղարկավորությանը։ Նախագահի պաշտոնում Մանուել Ավիլա Կամաչոյի նշանակումից հետո և Հանրային կրթության նախարարությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, Մանսիսիդորը դասավանդել է պատմություն «Ուսուցիչների Ազգային դպրոցում», «Ավագ դպրոցում», «երիտասարդ կանանց երկրորդական դպրոցում» և Մեքսիկայի բանվորական համալսարանում։ Մահացել է 1956 թվականի օգոստոսի 22-ին Մոնտեռեյում, Նևու Լեոնի Ինքնավար Համալսարանում դասախոսություն կարդալիս[10]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խռովություն» (1931)
  • «Կարմիր քաղաք» (1932)
  • «Հեղափոխական Նյու Յորք» (1935)
  • «Իսպանացի մորից» (1938)
  • «Քամիները վարդի մեջ» (1940)
  • «Ծովափնյա սահման» (1953)
  • «Անդունդների արշալույս» (1955)
  • «Մեր նավթը» (1956)
  • «Նրա անունը Կատալինա էր» (1958)
  • «Կրկին այդ օրերը», անավարտ
  • «Իմ ժամանակի պատկերները», անավարտ

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչպես ընկան հերոսները» (1930)
  • «120 օր »(1937)
  • «Երդում» (1947)
  • «Ճակատագիր» (1947), Կուբայի Հանրապետության պատվավոր հիշատակում
  • «Առաջին քարը» (1950), կազմված է հետևյալ մասերից՝ «Առաջին քար», «Խուանի վերադարձը»,« Չարագոծ և չներող աչք», «Ազնիվ գող», «Շներից լավ», «Տատիկի հեքիաթները», «Մեղքը ղեկավարինն էր», «Լուսամուտ», «Ոգու հրամանը», «Մթնշաղ», «Մարդը, ով բաժանեց ատոմը», «Սարսափելի գիշեր», «Երդում», «Հող և ջուր», «Ճակատագիր»։
  • «Շներից լավ» կարող եք ընթերցել ստորև հղումով [3]
  • «Մարիա Կայմլովան ասաց ինձ» (1955)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարանսան և նրա միջազգային քաղաքականությունը» (1929)
  • «Լենին» (1934)
  • «Մարքս» (1934)
  • «Ռոման Ռոլանդ» (1935)
  • «Զոլա, եազող և մարդ» (1940)
  • «Ազնվականը և ագրարային հարցը»(1944)
  • «Միգել հիդալգո՝ հայրենիք կերտող» (1944)
  • «Ստալինը՝ պողպատե մարդը»(1950)
  • Բալզակը՝ նրա աշխատանքի մարդկային իմաստը (1952), պարգևատրվել է Բալզակի հարյուրամյակում
  • «Գրականության և փիլիսոփայության մասին» (1956)
  • «Մաքսիմ Գորկին, նրա փիլիսոփայություն և դավանանքը» (1956)
  • «Պորֆիրիատոյի վերջը»

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուրաես, դրամա երեք գործողությամբ
  • «Ծովափնյա սահման» (1953)

Փաստարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երիտասարդ Խուավեսը» (1955)
  • «Յանգա»
  • «Երեք պատմություններ»
  • «Սուգը»
  • «Վալենտին Գոմես Ֆարիաս»
  • «Ազատության ճանապարհը» (1956), «Արիբա Մադերոն» կամ «Այդ օրերը»
  • «Մարդասպանը»
  • «Երդումը»
  • «Խուարեսի մանկության և պատանեկության աշխարհը»
  • Պասկուալ Դուրանի գործը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեքսիկական հասարակական շարժման պատմական սինթեզ» (1940)
  • «Սոցիալական պայքարի պատմություն Մեքսիկայում»
  • «Իդալգո, Մորելոս, Գեռերո» (1956), պատմական եռագրություն
  • «Մեքսիկական հեղափոխության պատմություն» (1958)

Քրեստոմատիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեքսիկայի անկյուններ» (1940), պատմությունների ընտրություն
  • «19-րդ դարի մեքսիկական պատմվածքների անթոլոգիա»(1946)
  • «Ժամանակակից պատմվածքների անթոլոգիա» (1946)

Գիտաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոլա (1933)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Marín Marín, Álvaro. "El profesor José Mancisidor Ortiz: biografía de un notable profesor veracruzano," Արխիվացված 2008-08-21 Wayback Machine Sociedad mexicana, universidades y cultura, marzo de 2005.
  4. Bustos Cerecedo, Miguel. "José Mancisidor, el hombre," Obras Completas de José Mancisidor, tomo I, p. 230.
  5. List Arzubide, Germán. "La vida militar de José Mancisidor," Obras Completas de José Mancisidor, tomo I, p. 313.
  6. Bustos Cerecedo, Miguel. "José Mancisidor, el hombre," Obras Completas de José Mancisidor, tomo I, p. 283.
  7. Edith Negrín, “La ciudad roja de José Mancisidor: Una novela proletaria mexicana,” Associación Internacional de Hispanistas (AIH) Actas XI (1992), 314–322. Reproducido en Centro Virtual Cervantes: [1]
  8. Emili Gómez Nadal "América: El congreso de escritores revolucionarios de New York" Reproducido en Nueva Cultura: Información, crítica y orientación intelectual (Valencia, diciembre 1935 número 9, página 12) [2]
  9. Lerner, Victoria. "La educación socialista," Historia de la Revolución Mexicana 1934-1940, El Colegio de México, México: 1982, p. 65.
  10. Dávila Dávila, Jesús Gerardo. Կաղապար:Enlace roto Vida Universitaria 189, Universidad Autónoma de Nuevo León, Monterrey: 15 de junio de 2007, p. 24.