Եղել է Սևիլյայում համընդհանուր գործադուլի (1920 թվական) կազմակերպիչներից։ 1932 թվականին ընտրվել է ԻԿԿ գլխավոր քարտուղար, 1935 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամ։ 1936-1939 թվականներին եղել է Իսպանիայում հակաֆաշիստական ճակատի կազմակերպիչներից և ղեկավարներից։ Դիասի ակտիվ գործակցությամբ ստեղծվել է հանրահայտ V գունդը։ Հանրապետության անկումից հետո ապրել է ԽՍՀՄ-ում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 374)։