Խոշ բիլազիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը պարում է Խոշ բիլազիգ

Խոշ բիլազիգը Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը։ Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտ պարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձև շարժումներ։

Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»։ Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար։ «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթև, բայց միաժամանակ վեհանձն պար է։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթի մասին։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից։

Պարային քայլեր[խմբագրել]

  1. թռիչք դեպի աջ՝ աջ ոտնաթաթի վրա,
  2. մարմնի ծանրությունը տեղափոխելով ձախ ոտքի վրա՝ նույն ոտքով թռիչք գրեթե տեղում,
  3. երկու ոտնաթաթերի վրա թռիչք դեպի աջ,
  4. աջ ոտնաթաթի վրա հետ թռիչք դեպի ձախ,
  5. աջ ոտքով թռիչք աջ՝ դեպի նախկին դիրքը, ձախ ոտքը 4-րդ և 5-րդ պարաքայլի ընթացքում, կատարելով հելունին բնորոշ պտտուտաձև շարժում, հարվածում է գետնին՝ աջ ոտքից կես թաթ առաջ,
  6. տեղում կրկին թռիչք աջ ոտքի վրա՝ խաղացող ձախ ոտքով հարվածելով աջից կես թաթ առաջ,
  7. հետթռիչք դեպի ձախ՝ ձախ ոտքի վրա՝ միաժամանակ աջ ոտքով հարվածելով ձախ ոտքից կես թաթ առաջ,
  8. կրկին ձախ ոտքի վրա թռիչք տեղում՝ միաժամանակ խաղացող ոտքը խաղացնելով օդում։

Հղումներ[խմբագրել]

Հայկական ազգագրական պարեր

Արտաքին հղումներ[խմբագրել]