Խողովակաեռակցման հաստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խողովակաեռակցման հաստոն, մետաղե խողովակների արտադրության բոլոր տեխնոլոգիական գործողությունները կատարող մեքենաների համակարգ։ Վերջիններս պատրաստվում են շերտավոր կամ թերթավոր մետաղից՝ կորացման մեթոդով եզրերի հետագա եռակցմամբ։

Խողովակաեռակցման հաստոնի տիպը բնութագրող գլխավոր հատկանիշներն են եռակցման կարի դասավորությունը (երկայնական կամ պարուրաձև) և եռակցման եղանակը։ Առավել տարածված են եռակցումը ճնշմամբ և հալմամբ իրականացնող խողովակաեռակցման հաստոնները։ Առաջինը կիրառվում է մինչև 500 մմ տրամագծով (երկայնական և պարուրաձև կարով) խողովակների արտադրության համար։ Մինչև 100 մմ տրամագծով խողովակների արտադրության դեպքում խողովակաեռակցման հաստոնի կազմի մեջ ավելացնում են ռեդուկցիոն հաստոն։ Աղեղային եռակցմամբ խողովակաեռակցման հաստոնները կիրառվում են 500 - 1600 մմ տրամագծով խողովակների արտադրության համար։ Եռակցումը կատարվում է խողովակի ներսից և դրսից։ ժամանակակից հաստոնով խողովակների թողարկման արագությունը (10 մմ տրամագծի դեպքում) հասնում է մինչև 20 մ/վրկ։ Մշակվում են խողովակաեռակցման հաստոններ երկշերտ և բազմաշերտ գազատար խողովակների (տրամագիծը՝ ավելի քան 1 մ) արտադրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69