Խոլորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ
Orchis militaris
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Ծնեբեկածաղկավորներ
Ընտանիք Խոլորձազգիներ
Ցեղ Խոլորձ
Լատիներեն անվանում
Orchis
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Խոլորձ (օրխիդեա) (լատ.՝ Orchis), խոլորձազգիների ընտանիքի ցամաքային կամ էպիֆիտ խոտաբույսերի ցեղ։

Տարածում[խմբագրել]

Orchis mascula Nordens Flora 401.jpg
Офрис оводоносная.jpg
Jardín Sitio Litre 14.jpg
Orchis x bivonae

Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հայտնի է վայրի խոլորձի մոտ 36, Հայաստանում՝ 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Մայմեխ, Լալվար, Զանգեզուր, Դարալագյազ)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։

Կիրառություն և նշանակություն[խմբագրել]

Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի` օխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը: Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա: Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում:

Անվան ծագում[խմբագրել]

«Օրխիդեա» անունը կրում են շատ ֆիրմաներ, օրինակ այդպես է կոչվում հարսանեկան գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը: Օրխիդեաները թանկարժեք են, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել`

  • Նրանք աճում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
  • Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը:
  • Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է:
  • Վանիալա Օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա:
  • Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար:

Տեսակներ[խմբագրել]

Հայտնի է, որ կան մոտ 35000 տեսակի օրխիդեաներ, կան նաև հիբրիտներից արհեստական ստացվածներ:

Բնական հիբրիդներ[խմբագրել]

Ըստ Կյուի Թագավորական բուսբանական այգու տվյաների.

Orchis x hybrida
Orchis x angusticruris
  • Orchis × algeriensis B.Baumann & H.Baumann, 2005 — O. patens × O. spitzelii
  • Orchis × angusticruris Franch. in V.Humnicki, 1876 — O. purpurea × O. simia
  • Orchis × aurunca W.Rossi & Minut., 1985 — O. pauciflora × O. provincialis
  • Orchis × bergonii Nanteuil, 1887 — O. antropophora × O. simia
  • Orchis × beyrichii (Rchb.f.) A.Kern., 1865 — O. militaris × O. simla
  • Orchis × bispurium (G.Keller) H.Kretzschmar, 2007 — O. anthropophora × O. militaris × O. purpurea
  • Orchis × bivonae Tod., 1840 — O. antropophora × O. italica
  • Orchis × buelii Wildh., 1970 — O. provincialis × O. quadripunctata
  • Orchis × calliantha Renz & Taubenheim, 1983 — O. punctulata × O. simia
  • Orchis × celtiberica Pau, 1921 — O. italica × O. simia
  • Orchis × chabalensis B.Baumann & al., 2003 — O. militaris subsp. stevenii × O. punctulata
  • Orchis × clandestina Hautz., 1978 — O. patens × O. provincialis
  • Orchis × colemanii Cortesi, 1907 — O. mascula × O. pauciflora
  • Orchis × fitzii Hautz., 1983 — O. anatolica × O. mascula
  • Orchis × hybrida (Lindl.) Boenn. ex Rchb., 1830 — O. militaris × O. purpurea
  • Orchis × klopfensteiniae P.Delforge, 1985 — O. pallens × O. spitzelii
  • Orchis × kretzschmariorum B.Baumann & H.Baumann, 2006 — O. anatolica × O. provincialis
  • Orchis × ligustica Ruppert, 1933 — O. mascula × O. patens
  • Orchis × loreziana Brügger, 1874 — O. mascula × O. pallens
  • Orchis × lucensis Antonetti & Bertolini, 2006 — O. pauciflora × O. simia
  • Orchis × macra Lindl., 1835 — O. antropophora × O. purpurea
  • Orchis × palanchonii G.Foelsche & W.Foelsche, 2005 — O. olbiensis × O. pauciflora
  • Orchis × penzigiana A.Camus in E.G.Camus & A.A.Camus, 1928 — O. mascula × O. provincialis
  • Orchis × permixta Soo, 1932 — O. mascula subsp. speciosa × O. pallens × O. provincialis
  • Orchis × petterssonii G.Keller ex Pett., 1947 — O. mascula × O. spitzelii
  • Orchis × plessidiaca Renz, 1928 — O. pallens × O. provincialis
  • Orchis × pseudoanatolica H.Fleischm., 1914 — O. pauciflora × O. quadripunctata
  • Orchis × serraniana P.Delforge, 1989 — O. mascula subsp. laxifloriformis × O. olbiensis
  • Orchis × sezikiana B.Baumann & H.Baumann, 1991 — O. anatolica × O. quadripunctata
  • Orchis × spuria Rchb.f., 1849 — O. antropophora × O. militaris
  • Orchis × subpatens E.G.Camus in E.G.Camus & A.A.Camus, 1928 — O. patens × O. provincialis
  • Orchis × thriftiensis Renz, 1932 — O. anatolica × O. pauciflora
  • Orchis × tochniana Kreutz & Scraton, 2002 — O. italica × O. punctulata
  • Orchis × willingiorum B.Baumann & H.Baumann, 2006 — O. provincialis × O. spitzelii
  • Orchis × wulffiana Soo, 1932 — O. punctulata × O. purpurea

Աճեցում[խմբագրել]

Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում: Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է` եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնց լվանում են տեղավորելուց առաջ: Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1-2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Вахрамеева М. Г., Денисова Л. В., Никитина С. В., Самсонов С. К. Орхидеи нашей страны. — М.: Наука, 1991. — 224 с. — ISBN 5-02-004073-8.
  • Ростовцев С. И., Ятрышник // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png