Խոզանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզանոց, արտադրական շենք խոզեր պահելու համար։

Խոզաբուծական տնտեսություններում տարածված են հիմնականում 3 տիպի խոզանոցներ.

  1. մասնագիտացված՝ նախատեսված է սեռահասակային ու տնտեսական մեկ խմբի կենդանիների, մերունների ծինն անցկացնելու, արտադրող վարազների, մերուններից առանձնացած խոճկորների, հղիների ու ստերջների, հոտը նորոգելու նպատակով առանձնացված խոճկորների համար
  2. մասնագիտացված կառուցահատված, ինչպես և վերարտադրության և բտման մասնաշենքեր
  3. շենք-կառույց սեռահասակային բոլոր խմբերի կենդանիների համար։

Խոզանոցները սովորաբար մեկ հարկանի, երբեմն բազմահարկ շինություններ են. ունեն ջեռուցման, օդափոխման, կերի մատակարարման, գոմաղբի հեռացման հարմարանքներ և ավտոմատ սարքավորում։ Արդյունաբերական հիմունքներով գործող արտադրական համալիրների խոզանոցներում աշխատատար պրոցեսները ավտոմատացված և մեքենայացված են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png