Խնկածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնկածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Խնկածաղիկ (Origanum)
L., 1753

Խնկածաղիկ (լատին․՝ Origanum), զվիրակ( պարսկերեն է), մակերան, կատավան, մարեմ,Ճատե, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկածաղիկ սովորական (O. vulgare

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկածաղիկ սովորական
Բուսաբանական նկարազարդում «Deutschlands Flora in Abbildungen» գրքի, 1796

Ցողունը ուղղաձիգ է, վերևի մասում ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-50 սմ։ Տերևները հակադիր են, կոթունավոր, երկարավունձվաձև, ամբողջաեզր։ Ծաղիկները հասկիկներով են, մանր, բուրավետ, վարդագույն, վարդածիրանագույև՝ հավաքված վահանանմաև կամ հուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։

Տարածում Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, մարգագետիններում և տափաստաններում (մինչև վերին լեռնային գոտի)։ Արմատը սողացող է։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, վիտամին C (ցողունի մեջ՝ 58, ծաղիկներում՝ 166, տերևներում 565 մգ %)։ Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում՝ մինչև 28% ճարպայուղ։ Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը։

Կիրառում և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը։ Բույսը հավաքում են ծաղկման սեզոնում՝ դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը (գետնից 5–10 սմ բարձրության վրա)։ Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23—25%–ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ՝ 3 տարի ժամկետով։ Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի, քաղցկեղի ժամանակ։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանել են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։ Ջրաթուրմը համարվել է միզամուղ միջոց, օգտագործվել է ջրգողության ժամանակ։ Ավիցենան դեղաբույսը խառնել է դառը նշի յուղի հետ և քսելու ձևով օգտագործել գլխացավի դեպքում։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է միզամուղ, լեղամուղ, լուծողական, հակագորտնուկային և հակագայլախտային։ Կիրառվում է նաև պոդագրայի, ռևմատիզմի, մաշկի քաղցկեղի ժամանակ։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են նյարդային, ստամոքսաղիքային և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։ Օգտագործում են նաև որպես բուրավետ թեյի բաղադրամաս և համեմունք՝ սննդի արտադրության, լիկյորների արտադրության մեջ։ Մեղրատու է։ Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում։ Բուլղարիայում գիտական բժշկության մեջ բույսի կաթնահյութը համարվում է որպես ցավազրկող և գործածվում է խոլագիտների, գաստրիտների և կոլիտների ժամանակ։ Գերմանիայում օգտագործվում է ամբողջ բույսը թեյի, ոգեթուրմի և մզվածքի ձևով, որպես ցավ հանգստացնող և սպազմալիտիկ՝ լյարդի և լեղապարկի հիվադությունների ժամանակ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է մոտ 55 տեսակ.[1]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
  ընտանիք Խուլեղինջազգիներ   ցեղ Դաղձազգիներ  
         
  Կարգ Շրթնածաղկավորներ     Ենթաընտանիք Կատվադաղձազգիներ     դաս Խնկածաղիկ
               
  Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր (դասակարգումը համաձայնAPG II Համակարգի)     20 ընտանիք     ևս 3 ցեղ    
             
  Ծաղկավոր բույսերի 44 կարգ, որոնցից շրթնածաղկավորներ որոնք ավելի մոտ են խուլեղինջազգիներին   ևս 8 ենթաընտանիք   ևս մոտ 50
     

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկածաղիկը վերջին տասնամյակներում մշակում են ոչ միայն դեղորայքային, այլև որպես եթերայուղային և մեղրատու բույս։ Տերևներն օգտագործվում են որպես համեմունք զանազան ճաշերի մեջ, խառնում են երշիկին, սալաթին և թեյըմպելիքներին։ Եթերայուղը օգտագործվում է լիկյորի, թրմօղու և գարեջրի մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում։ Տերևները փոխարինում են թեյին, դրանցով համեմում են կվասը, վարունգի թթուն։ Ծաղկաբույլերով բուրդը ներկում են նարնջակարմիր։ Եթերայուղն օժտված է միջատասպան հատկությամբ, այն փեթակից վանում է ցեցերին և մրջյուններին։ Օգտագործվում է լաքերի և ներկերի արտադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկածաղիկ» հոդվածին։