Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խնածախ (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնածախ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խնածախ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տեղ համայնք[1]
Մակերես29,41 կմ²
ԲԾՄ1400 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն998[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)
Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Խնածախ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Խնածախ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Խանազատ անունով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 109 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1380-1460 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։ Գյուղի տարածքում կան 1610 թվականի կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հող կամ Ցիցքար կոչվող վայրում կան VII-X դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։

Հնում Խնածախը եղել է մելիքանիստ գյուղ՝ իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը. գյուղում պահպանվել է իշխանանիստ դարպասների (ապարանքի) մի մասը, որն ունի երկու մատուռ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խնածախի մշտական բնակչությունը կազմել է 998, առկա բնակչությունը՝ 780 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը գյուղում ապրել են նաև փոքրամասնություն կազմող ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խնածախ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 107 1165 1221 1234 1252 1336 1473 1166 1005 1021[6] 998[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և մեղվաբուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 743
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ)» հոդվածին։