Խղճի խայթ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խղճի խայթ 5
անգլ.՝ Eating Out 5: The Open Weekend
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔ․ Ալան Բրոքա
Սցենարի հեղինակՔ․ Ալան Բրոքա և Ֆիլիպ Ջ. Բարթել
ԴերակատարներՔրիս Փաքեթ, Քրիս Սալվատոր, Աարոն Մայլո, Լիլաք Մենդելովիչ, Հարմոնի Սանտանա, Մայքլ Վարա, Ալվարո Օռլանդո, Ջենիֆեր Էլիզ Քոքս, Ռեբեկա Կոչան և Մինք Սթոլ
ՕպերատորԱմանդա Թրեյզ
ԵրաժշտությունՄեյրո Սթամ
ՄոնտաժՖիլիպ Ջ. Բարթել
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Տևողություն82 րոպե
ՆախորդԽղճի խայթ 4։ Թատերական խմբակ

Խղճի խայթ 5 (անգլերեն` Eating Out 5: The Open Weekend), ամերիկյան Ariztical Entertainment կինոընկերության կողմից արտադրված ֆիլմ է, այն 5-րդն է Խղճի խայթ ֆիլմի շարքից։

Մինչև ֆիլմի այս մասը միայն Ռեբեկա Կոչանն է, որ նկարահանվել է բոլոր 5 մասերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքը և իր նոր ընկեր` Բենջին գնում են հանգստանալու համասեռամոլների համար նախատեսված Պալմ-Սփրինգս կոչվող հանգստյան տանը իրենց մտերիմ ընկերուհու Լիլիի հետ։ Բենջին Զաքին առաջարկում է իրենց հարաբերությունները դարձնել ավելի մասսայական, միայն այդ հանգստի ընթացքում։

Այդ ժամանակ Զաքի նախկին ընկեր՝ Քեյսին իմանալով, որ նրանք այդ հանգստյան տանն են, որոշում է իր ընկերուհու՝ Փենիի հետ գնալ այնտեղ։ Կեյսին գնալով այնտեղ հանդիպում է իր հին ընկերոջը՝ Փիթերին և Զաքի մոտ ձևացնում, որ նրանք միմյանց են սիրահարված։ Սակայն բոլոր ծրագրերը խառնում են այն ժամանակ, երբ Բենջին սիրահարվում է Փիթերին, իսկ Զաքը հասկանում է որ Քեյսիի կարիքն ունի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քրիս Սալվատոր Զաք Զաք
Աարոն Միլո Բենջի Բենջի
Մայքլ Վարա Փիթեր Փիթեր
Դանիել Սքելթոն Քեյսի Քեյսի
Քրիս Փաքեթ Փիել Փիել
Հարմոնի Սանտանա Լիլի Լիլի
Լիախ Մանդելովիչ Փեննի Փեննի
Ռեբեկա Կոչան Տիֆֆանի Տիֆֆանի