Խլախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլախտ
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ
ՀՄԴ-10 A24.0
ՀՄԴ-9 024
Հիվանդությունների բազա 5222
eMedicine emerg/884
MeSH D005896

Խլախտ (լատ.՝ Malleus), մարդու և կենդանիների (առավելապես միասմբակավորների) վարակիչ, մեծ մասամբ քրոնիկ հիվանդություն։ Բնորոշվում է լորձաթաղանթների, մաշկի վրա, թոքերում յուրահատուկ հանգույցների առաջացմամբ։ Խլախտով (շատ հազվադեպ) հիվանդանում են նաև ուղտերը, կատուների ընտանիքի գիշատիչ կենդանիները։ Հիվանդությունն առաջինը նկարագրել է Արիստոտելը, հարուցիչը հայտնաբերել է Լյոֆլերը (1882 թվականին)։ ԽՍՀՄ-ում խլախտը վերացվել է (1980 թվականի դրությամբ)։ Հարուցիչը B. Mallei ոչ սպորավոր ցուպիկն է։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։

Հիվանդության զարգացում[խմբագրել]

Խլախտը զարգանում է թոքերում, քթի խոռոչում և մաշկի վրա։ Քթային խլախտի դեպքում նկատվում են լորձաթաղանթի հիպերեմիա, հանգույցներ, որոնք, հետագայում քայքայվելով, վերածվում են խոցերի, ավշային հանգույցների մեծացում, մաշկայինի դեպքում՝ հանգույցներ, խոցեր։ Թոքային խլախտը թաքնված բնույթի է։

Ախտորոշում[խմբագրել]

Խլախտն ախտորոշում են կլինիկական, բակտերիալոգիական, ախտանատոմիական և ալերգիական հետազոտություններով։ Հիմնական մեթոդը ալերգիականն է. կատարվում է ակնային, երբեմն՝ ենթամաշկային եղանակով և հայտնի է մալեինացում անունով։ Ակնային մալեինացում կատարվում է երկու անգամ՝ 5-6 Օր ընդմիջումով։

Բուժում[խմբագրել]

Բուժումը չի մշակված։ Կանխարգելումը, անապահով տնտեսություններում հայտարարվում է կարանտին, պայմանական առողջ կենդանիներին պարբերաբար ստուգում են կրկնակի մալեինացմամբ (կլինիկական հիվանդ, կասկածելի և դրական ռեակցիայով կենդանիներին այրում են)։ Կանխարգելման նպատակով ապահով տնտեսություններում ամեն տարի ալերգիական եղանակով ստուգում են կենդանիներին։ Կարանտինը հանվում է վերջին հիվանդի հայտնաբերումից 45 Օր հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png