Խիմոտրիպսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խիմոտրիպսին, հիդրուավսերի դասի, պեպտիդ-հիդրոլազների ենթադասի ֆերմենտ։ Կատալիզում է սպիտակուցների, պեպտիդների, ամիդների, որոշ բարդ եթերների հիդրոլիզը։ Խիմոտրիպսինի ազդեցությունը առավելապես դրսևորվում է այն միացությունների հիդրոլիզի նկատմամբ, որոնցում ներկայացված են արոմատիկ L-ամինաթթուների կարբօքսիլ խմբերը։ Օրգանիզմում տրիպսինի հետ միասին մասնակցում է սպիտակուցների մարսմանը, հատկապես 12-մատնյա աղիքում։ Արտադրվում է ենթաստամոքսային հյութի հետ, լավ է գործում pH-7, 6-8, 2 սահմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png