Խիկար (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիկար (այլ կիրառումներ)

«Խիկար», երգիծական ամսագիր։ Լույս է տեսել 1884-1885, 1886-1888 թվականներին, Կոստանդնուպոլսում և Ադրիանապոլսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հակոբ Պարոնյան։ 1880-ական թթ վերջերին համիդյան խստագույն գրաքննության պայմաններում «Ծիծաղ» և «Թատրոն» հանդեսների քաղաքական երգիծանքը այստեղ հիմնականում իր տեղը զիջել է կենցաղային թեմատիկային։ Խարազանել է եվրոպական նորամուծությունները կենցաղում, քաղքենիական սովորությունները, պաշտպանել արհեստավոր խավին։ Առաջին անգամ այստեղ են տպագրվել Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Խիկար և ծիծաղ», «Ծիծաղ և Բարոյական», «Առտնին տեսարաններ» և այլ ստեղծագործություններ։ Կարևոր արժեք է ներկայացնում նաև «Այլակերպություն բառարանի» աֆորիզմների շարքը, ուր քննադատվում են ազգային մարմինների գործունեությունը, հոգևորական դասը։ «Խիկարը» ժամանակի երիտասարդության ամենակարդացվող պարբերականներից էր։ Աշխատակցել են Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի, Ադրիանուպոլսի և այլ քաղաքների հայ մտավորականները՝ ինքնուրույն և թարգմանական գործերով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԹԱՏՐՈՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 52