Խիբիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիբինները ձմռանը

Խիբիններ, լեռնազանգված Ռուսաստանի Մուրմանսկի մարզում, Կոլա թերակղզում։ Բարձրությունը մինչև 1200,6 մ է։ Սարավանդանման գագաթնային մակերևույթը զառիվայր իջնում է դեպի թույլ բլրապատ ու ճահճային հարթությունը։ Ծածկված է փշատերև անտառներով, ցածրահասակ կեչուտներով։ Ապատիտային հանքի հսկայական պաշարների բազայի վրա Կիրովսկ քաղաքում ստեղծված է ապատիտանեֆելինային արդյունաբերություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png