Խերարդ Պիկե
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ժերար Պիկե | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Gerard Piqué i Bernabeu | |
| Ծննդյան թիվ | փետրվարի 2, 1987 | |
| Ծննդավայր | Բարսելոնա, |
|
| Հասակ | 1.92 սմ | |
| Դիրք | Կենտրոնական պաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Բարսելոնա ՖԱ | |
| Համար | 3 | |
|
|
||
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ժերար Պիկեն ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին և այդ օրվանից նա համարվում էր Բարսելոնա ֆուտբոլային ակումբի անդամ: Քանի դեռ նա փոքր էր, նա կապված էր ակումբի հետ, իսկ երբ դարձավ 10 տարեկան, նա միացավ ակումբի պատանեկան թիմին: Այդ ժամանակվանից ի վեր նա անցավ տարբեր տարիքային մակարդակներով, ընթացքում տիտղոսներ շահելով և արժանանալով բազում ծափահարությունների: Երբ նա խաղում էր Կադետ B մակարդակում, նրա կառավարիչը Տիտո Վիլանովան էր, և նա ևս մեկ անգամ հանդիպեց Վիլանովային, երբ վերադարձավ առաջին թիմ: Ուսումնառության և զարգացման այս ամբողջ ժամանակահատվածում Ժերար Պիկեն ցույց տվեց, որ կարող է դաշտում տարբեր դիրքեր զբաղեցնել և վաստակել գոլ խփողի համբավ` չնայած իր պաշտպանական դիրքին:
[խմբագրել] Կարիերա
2003/04 խաղաշրջանի Ժերար Պիկեն դադար վերցրեց և գնաց Մանչեսթեր Յունայթեդ: Նրա առաջին խաղը հոկտեմբերի 26-ին էր` ժամանելուց 3 շաբաթ անց, Կարլինգյան գավաթի մրցախաղին ընդդեմ Քրու Ալեքսանդրի: 2005/06 խաղաշրջանում նա Ալեքս Ֆերգյուսոնի հետ նույն թիմում էր, մինչ 2006/07 խաղաշրջանում նրան կանչեցին Ռեալ Սարագոսա: Արագոնայի հետ միակ խաղաշրջանը խաղալուց հետո, Պիկեն բավականին շատ խաղեր խաղաց` որպես կիսապաշտպան: Նա խաղաց լիգայի 22 խաղ, որոնցից 18-ը նա սկսեց և խփեց գոլեր: Այս ժամանակահատվածում նա խաղաց Գաբրիել Միլիտոյի հետ միասին, ոմ հետ նա կրկին հանդիպեց, երբ վերադարձավ Բարսելոնա:
2007/08 խաղաշրջանում Պիկեն վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ և հնարավորություն ունեցավ տոնել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Չեմպիոնների լիգայի խաղաշրջանը շատ հիշարժան էր, հատկապես սկզբնական փուլում, երբ նա խփեց 2 գոլ: Ակումբում անցկացրած առաջին խաղաշրջանում, նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ` 45 հանդիպումներից երեքում գոլ խփելով: Իր ունակությունները հաշվի առնելով` նրան կնքեցին Պիկենբաուեր մականվամբ: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա շատ ցայտուն երևաց Բերնաբեուի հետ խաղում, երբ նա գոլ խփեց` հաշիվը դարձնելով 6:2: Պիկեն միջազգային մեծ փորձ ունի, քանի որ խաղացել է պատանիների թիմում: 2007 թվականին Կանադայում նա խաղում էր մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի խաղերին, 2006 թվականին` Լեհաստանում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը (որը Իսպանիան հաղթեց), ինչպես նաև 2004 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: 2009 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Անգլիայի դեմ խաղում, ինչպես նաև մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին Հարավային Աֆրիկայում:
[խմբագրել] Բնութագիր
Կատալոնացին բարձրահասակ պաշտպան է (1.92 մ հասակ, 85 կգ քաշ): Նրա ֆիզիկական չափսը և տեխնիկական լավ ունակությունները նրան շատ ուժեղ են դարձնում: Նա նաև գիտի, թե ինչպես օգտագործի այս հատկանիշները հարձակման ժամանակ:
[խմբագրել] Տիտղոսներ
[խմբագրել] ՖԱ Բարսելոնա
- 2010/11 Չեմպիոնների լիգա
- 2010/11 Լա Լիգա
- 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
- 2009/10 Լա Լիգա
- 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
- 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
- 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
- 2008/09 Չեմպիոնների լիգա
- 2008/09 Լա Լիգա
- 2008/09 Կոպա դել Ռեյ
[խմբագրել] Մանչեսթր Յունայթեդ
- 2007/08 Պրեմիեր լիգա
- 2007/08 Չեմպիոնների լիգա
- 2005/06 Կարլինգյան գավաթ
[խմբագրել] Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
- 2010 Աշխարհի գավաթ
- 2005/06 Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկաններ)
- 2003/04 Եվրոպա 2-րդ տեղ (մինչև 17 տարեկաններ)
[խմբագրել] Կարիեարա
- 2010-11 ՖԱ Բարսելոնա
- 2009-10 ՖԱ Բարսելոնա
- 2008-09 ՖԱ Բարսելոնա
- 2007-08 Մանչեսթր Յունայթեդ
- 2006-07 Ռեալ Սարագոսա
- 2005-06 Մանչեսթր Յունայթեդ
- 2004-05 Մանչեսթր Յունայթեդ